Երկրաշարժից 35 տարի անց. անօթևանների թիվը Շիրակի մարզում 1227 է, Գյումրիում՝ 1016
Սպիտակի երկրաշարժից 35 տարի անց Շիրակի մարզում դեռևս լուծված չէ մարդկանց բնակարանների հարցը։
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց, որ այս տարի ապամոնտաժվել են 58 տնակներ։ Անօթևանների թիվը Շիրակի մարզում 1227 է, Գյումրիում՝ 1016։