Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 15:39 17-10-2023

Հայաստանի 1016 քաղաքացի այդ պահին համարվում է անհետ կորած․ Փաշինյան

Ինչպես տեսնում եք, ՀՀ-ին տարածաշրջանի տրանսպորային կոմունիկացիաների բացմանը խոչընդոտելու մեջ մեղադրելու որևէ հիմք չկա։ Կան վերլուծություններ, որ պաշտոնական Բաքուն միջանցքային խոսույթը նենգափոխում է տարածաշրջանում նոր պատերազմ հրահրելու, Հայաստանի նոր տարածքներ օկուպացնելու կամ Հայաստանը շրջափակման մեջ պահելու համար․ նման բան թույլ տալ չի կարելի։

Այս մասին այսօր Եվրախորհրդարանում իր ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր պայմանավորվածությունները Հայաստանը պատրաստ է կյանքի կոչել, պատրաստ է գնալ ընթացակարգերի պարզեցման, բացի այս, Հայաստանը պատրաստ է ապահովել ադրբեջանական բեռների և ադրբեջանցիների անցման անվտանգությունը մեր տարածքով՝ հույս ունենալով փոխադարձության։

«Մենք պատրաստ ենք զորքերի հայելային հետքաշման 1991 թվականի սահմանների գծից, ինչը կնշանակի, որ Ադրբեջանը Հայաստանի ոչ մի տարածքում զորք չի ունենա, Հայաստանն էլ՝ Ադրբեջանի։ Մենք պատրաստ ենք փոխադարձության սկզբունքով հասցեագրել նաև, այսպես կոչված, անկլավների հարցը, ինչպես հայտարարել եմ սույն թվականի հոկտեմբերի 10-ին։ Եվ վերջապես, պատրաստ ենք մինչև տարեվերջ Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքել»։

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ Ադրբեջանը հրաժարվեց գալ Գրանադայի հանդիպմանը։

«Եթե պաշտոնապես վերահաստատվեն մեր նշած սկզբունքները, մինչև տարեվերջ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը կդառնա խիստ իրատեսական։ Մենք պատրաստ ենք նաև բոլոր գերիների, կալանավորված անձանց՝ բոլորը բոլորի դիմաց ազատ արձակման սկզբունքին, պատրաստ ենք նաև համագործակցել անհետ կորածների ճակատագրի պարզաբանման հարցում։ Հայաստանի 1016 քաղաքացի այս պահին համարվում է անհետ կորած, պատրաստ ենք համագործակցել նաև ականազերծման հարցում։ Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դեռ 2021 թվականին Հայաստանը ԼՂ-ից ստացել է և Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի հայկական կողմի տրամադրության տակ առկա բոլոր քարտեզները։ Մենք սա արել ենք առանց նախապայմանների, որպես բարի կամքի արտահայտություն, բայց, ցավոք, Ադրբեջանը դա ընկալեց ոչ թե խաղաղությանն ուղղված քայլ, այլ Հայաստանի նկատմամբ ագրեսիվ հռետորաբանությունը սաստկացնելու առիթ»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից