Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:56 07-12-2023

Մեր կոկորդին նույնիսկ ընդդիմությունը չի մնում․ Ալեն Սիմոնյանը՝ Արծվիկ Մինասյանին

Մնացել էր մեկ տեղ, որ ընդդիմությունը կարող էր մասնակցություն ունենալ խորհրդում, դա էլ զավթեցիք։ Այդ մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ԿԿՀ կազմը որոշող խորհրդին։

Անդրադառնալով Հարությունյանի՝ հայտարարագիրը թերիլրացնելու մասին ՔՊ-ականների ելույթներին, Արծվիկ Մինասյանը նկատեց․ «Այլ անդամներ էլ կարող է թերի լրացրած լինեն, բայց ձեր համար Հայկուհի Հարությունյանինն է այդքան ակնառու, քանի որ ձեր կոկորդին է մնացել տիկին Հարությունյանի անաչառությունը։ Դա է ամբողջ խնդիրը։ Ու ակնհայտ է, որ դուք գնում եք այս ինստիտուտը զավթելու ճանապարհով»։

Արձագանքելով ընդդիմադիր խմբակցության պատգամավորին՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Շնորհակալություն համոզիչ ելույթի համար, պարո՛ն Մինասյան։ Մեր կոկորդին նույնիսկ ընդդիմությունը չի մնում։ Միակ բանը, որ զավթել ենք, ընդդիմության դաշտը, որովհետև ընդդիմությունն այսօր բացակայում է»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։
14:07 5-րդ և 6-րդ դասարաններում դասագրքերի վարձավճարը զրոյանում է. ԿԳՄՍ նախարար