Ներքին 2 տարի առաջ - 18:58 06-12-2023

Երևանի տրանսպորտի գնային քաղաքականությունը քննարկման փուլում է, միասնական տոմսային համակարգի ներդրումն՝ ընթացքի մեջ. Հայկ Կոստանյան

Երեկ երեկոյան Երևանի ավագանու նախկին անդամ Դավիթ Խաժակյանը ՖԲ-ի իր էջում հիշեցրեց, թե «Երևանն ընտրում է» նախընտրական բանավեճի ընթացքում Տիգրան Ավինյանը խոստացել է, որ մինչև այս տարվա վերջ միասնական տոմսային համակարգն ամբողջապես կներդրվի։

«Տարվա ավարտին մնացել է 26 օր, ուստի ակնկալում եմ, որ ուշացումներ չեն լինի։

Մյուս կողմից, դա գործող ուղեվարձի թանկացում է, թե նոր տոմսային համակարգի սակագնի՝ 150 դրամի սահմանում, քաղաքացու համար տարբերություն գրեթե չկա։ Տարբերությունը կլինի միայն այն մարդկանց համար, ովքեր օգտվում են մեկից ավել երթուղիներից, մնացածի՝ մեծամասնության համար դա լինելու է պարզ թանկացում»,- գրել է Դավիթ Խաժակյանը։

Խաժակյանի հրապարակումից րոպեներ անց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը լրատվամիջոցների հետ զրույցում հերքեց տարածված տեղեկությունը ավտոբուսների ուղեվարձը 100 դրամից 150 դրամ դարձնելու մասին։ Սակայն հարցը մնաց բաց։

Oragir.News-ը հարց ուղղեց Հայկ Կոստանյանին, թե մինչև տարվա վերջ ներդրվելո՞ւ է միասնական տոմսային համակարգը, ինչպես հայտարարել էր Ավինյանը՝ նախընտրական բանավեճի ժամանակ։ Եվ, եթե այո, ապա ի՞նչ գնային համակարգ է գործելու։ Հարցին ի պատասխան Կոստանյանը նշեց, որ աշխատանքներն ընթացքի մեջ են, սակայն ավելին ասել չի կարող, մինչև ճշտումներ չանի։

«Աշխատանքներն ընթացքի մեջ են։ Իսկ, թե երբ կլինի ավարտական փուլը, ես կարող եմ հավելյալ ճշտումներ անել և ձեզ տեղյակ պահել»,- ասաց Հայկ Կոստանյանը։

Նա նշեց նաև, որ չի կարող տեղեկատվություն փոխանցել այն մասին, թե ի՞նչ գնային համակարգ է գործելու միասնական տոմսային համակարգ ներդրվելու դեպքում։

«Դեռևս քննարկման փուլում են տարատեսակ հարցեր։ Երբ, որ միասնական տոմսային համակարգը կլինի, այսինքն՝ երբ բարեփոխումների ժամանակահատվածը կամբողջականանա, այդ ժամանակ էլ գնային քաղաքականությունը պարզ կլինի»,- ասաց Հայկ Կոստանյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում