Արտաքին 2 տարի առաջ - 16:25 06-12-2023

Ոչ մի մարտահրավեր անհաղթահարելի չէ երկխոսության և փոխադարձ բարի կամքի հիման վրա․ Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Աթենք ժամանելուց 1 օր առաջ հարցազրույց է տվել հունական Kathimerini պարբերականին՝ անդրադառնալով թուրք-հունական հարաբերություններին վերաբերող մի շարք հարցերի:

Էրդողանը կարևորել է երկկողմ հարաբերություններում «նոր էջ» բացելու իր տեսլականը, որը հիմնված է «երկու կողմի շահելու» սկզբունքի վրա։

«Իմ ընկեր Կիրիակոս, մենք ձեզ չենք սպառնա, եթե դուք չսպառնաք մեզ։ Ոչ մի մարտահրավեր անհաղթահարելի չէ երկխոսության և փոխադարձ բարի կամքի հիման վրա»,- ասել է Էրդողանը՝ դիմելով Հունաստանի վարչապետին:

Միևնույն ժամանակ Էրդողանը պարզաբանել է իր «մենք կարող ենք մի գիշեր հանկարծակի գալ» խորհրդավոր հայտարարությունը՝ նշելով, որ այն վերաբերում է «Թուրքիայի անվտանգությունը վտանգող ահաբեկչական տարրերին»։

«Հունաստանը մեր հարևանն է, և մենք կշարունակենք մնալ հարևաններ. մենք ունենք ընդհանուր աշխարհագրություն և կիսում ենք նույն ծովը։ Մենք շնչում ենք նույն օդը։ Մենք փոխկապակցված ենք մեր անցյալով։ Մեր միջև չլուծված խնդիրներ կան. մեր երկու երկրներն էլ ընդունում են այս իրողությունը։ Սակայն մեզնից է կախված՝ թույլ կտա՞նք արդյոք այս հարցերը լարվածություն և տարաձայնություններ առաջացնել մեր կառավարությունների և մեր ժողովրդի միջև։

Հենց այս համատեքստում ես խոսեցի մեր հարաբերություններում «նոր էջի» և «երկու կողմի շահելու» սկզբունքի մասին։ Այս սկզբունքը բնորոշ է միջազգային հարաբերություններին և դիվանագիտությանը Թուրքիայի մոտեցմանը: Երկխոսության միջոցով սահուն կերպով լուծելով տարաձայնությունները և ընդհանուր լեզու գտնելով՝ մենք բոլորս կարող ենք օգուտներ քաղել:

Մենք Հունաստանին երբեք չենք ընկալել որպես թշնամի կամ մրցակից։ Ինչպես ցանկացած ազգ, մենք ընկերներ ենք փնտրում, ոչ թե թշնամիներ: Ես հաճախ եմ ընդգծում մեր համոզմունքը, որ մեր հարևանների, հատկապես Հունաստանի հետ կապված ցանկացած խնդիր կարելի է հաղթահարել:Հունաստանը, կարծես, հասկանում է, որ մենք բարեկամության ձեռք մեկնելու ընդունակ ժողովուրդ ենք», -ասել է Էրդողանը:

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին