Արտաքին 2 տարի առաջ - 20:14 05-12-2023

Իսրայելը Թուրքիան ներառել է ամենավտանգավորների շարքում

Իսրայելի ազգային անվտանգության խորհուրդը հրապարակել է քարտեզ, որտեղ գույներով առանձնացված են այն երկրները, որոնք ճամփորդելու համար վտանգավոր են։ Այդ ցանկում ներառված է 80 երկիր այդ թվում Արևմտյան Եվրոպայի երկրներ։ Գրում է Ermenihaber-ը։

Հրապարակված քարտեզում 3 գույնով նշվում են նախազգուշացումները։ Դեղին գույնով նշված է երկրորդ մակարդակի նախազգուշացումը, նարնջագույնը՝ երրորդ մակարդակի նախազգուշացումն է, իսկ կարմիրը համարվում է ամենավտանգավորը, որով և ընդգծված է նաև Թուրքիան։

Նշվում է, որ պետք է հետաձգել ճամփորդությունները Մերձավոր Արևելքի երկրներ, ինչպես նաև Իրանի սահմանակից երկրներ և Ասիայի որոշ մահմեդական երկրներ։

Երրորդ մակարդակի նախազգուշացման երկրների ցանկում են Հարավաֆրկյան Հանրապետությունը, Ուզբեկստանը, Ղազախստանը, Ղրղզստանը և Թուրքմենստանը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ