Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 12:52 05-12-2023

Ինձ կարող են կալանքի տանել, բայց լռեցնել` ոչ. Ավետիք Չալաբյան

Այս գործում բացակայում է հանցակազմը և այն անհիմն է՝ բացարձակ քաղաքականացված, բնականաբար, այնտեղ բացակայում է հանցակազմը։ Այսամսին այսօր դատական նիստի ընդմիջմանը հայտարարեց հասարակական-քաղաքական գործիչ, «ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ավետիք Չալաբյանը։

Նա հայտնեց, որ պետական մեղադրող կողմն առաջնորդվում է որոշակի քաղաքական պատվերով․

«Չունենալով ապացույցներ՝ նրանք փորձում են ենթադրությունների հիման վրա ինձ մեղսագրել մի արարք, որը բնության մեջ տեղի չի ունեցել, որն այս դատավարությունն ի սկզբանե ապացուցեց, քանի որ դատալսումների ընթացքում որևէ հիմնավոր ապացույց չհայտնվեց, նույնիսկ այն վկաներից, որոնց վրա պետական մեղադրողը շատ մեծ հուսեր էր դնում»,- ասաց Չալաբյանը՝ ընդգծելով, որ իրեն կարող են տանել կալանքի, բայց լռեցնել չեն կարող։

Չալաբյանը հավելեց նաև, որ եթե այս դատարանն արդարցնող որոշում չկայացնի՝իրենք կգնան բոլոր ատյաններով, ընդհուպ Մարդու իրավունքների եվրոպական դատարան, որպեսզի ապացուցենք, որ այս գործում չկա հանցակազմ, հանցանք և որևէ կողմի մեղք։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։

Ձեզ գուցե հետաքրքրի