Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 14:28 04-12-2023

Առաջարկում եմ դեմ քվեարկել «Հայաքվեի» նախագծին․ Վլադիմիր Վարդանյան

ԱԺ դահլիճից անհրաժեշտ է որոշակի հանրայնացում «Հայաքվե» նախագծի վերաբերյալ, իսկ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքը չի պարունակում որևէ հնարավորություն քաղաքացիական նախաձեռնության հարցով առանձին լսումներ կազմակերպելու։

Այս մասին ԱԺ պետականիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, անդրադառնալով «Հայաքվե» քաղաքացիական նախաձեռնության ներկայացրած օրենքի նախագծին, ասաց հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը։

«Այդ լսումները կարող են կազմակերպվել կամ հանձնաժողովի կողմից, կամ խմբակցության։ Խմբակցությունն էլ չէր կարող այդ լսումները կազմակերպել։ Կանոնակարգ օրենքը հստակ նախատեսում է հետևյալ կանոնակարգումը, որ նման լսումներ կարող են կազմակերպվել միայն խմբակցության կամ նրա որևէ պատգամավորի կողմից առաջադրված նախագծի հարցով»,- ասաց նա։

Վարդանյանը նշեց, որ «Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված նախագիծը ինքնուրույն բովանդակություն չունի և ամբողջությամբ վերաբերում է «Հայաքվե» նախագածի բովանդակությանը։

«Առաջարկում եմ պարզապես արձանագրել, որ այս հայտարարությունը կատարել է իր առաքելությունը՝ լսումները կազմակերպվել են, ես անձամբ ուշադիր հետևել եմ լսումներին, լսել եմ այն դատողությունները ու մտքերը, որ հնչել են այդ լսումների ժամանակ։

Այս նախագիծը որևէ այլ ավելացված արժեք չի պարունակում։ Հաշվի առնելով, որ այս նախագծի հիմնական նպատակը արդեն իսկ իրականացվել է՝ առաջարկում եմ դեմ քվեարկել այս նախագծին»,- ասաց Վլադիմիր Վարդանյանը։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։