Արտաքին 5 տարի առաջ - 18:03 17-09-2021

Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը քվեարկել է Պետդումայի ընտրություններում էլեկտրոնային համակարգով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այս տարի ՌԴ պետական դումայի ու այլ ընտրությունների միասնական քվեարկություններն անցկացվում են սեպտեմբերի 17-ից 19-ը։ Պետդուման ընտրվում է 5 տարի ժամկետով՝ խառը ընտրակարգով. 225 պատգամավոր ընտրվում է համամասնական (կուսակցական), 225-ը՝ մեծամասնական (միամանդատ) կարգով։

Պուտինը ինքնամեկուսացել է մի քանի օր առաջ։ Վարակվածի հետ շփումից հետո նա անմիջապես կորոնավիրուսի թեստ է հանձնել։ Թեստի պատասխանը բացասական էր։

Պեսկովը հավաստիացրել է, որ նախագահը բացարձակ առողջ է, չնայած նրա շրջապատում կան հիվանդացածներ։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նրանք նախագահի աշխատանքն ու կենցաղը ապահովող մարդիկ են։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում