Արտաքին 2 տարի առաջ - 10:55 03-12-2023

Նաթանյահուն սպառնացել է ոչնչացնել Լիբանանը, եթե «Հեզբոլլահը» «սխալ կատարի»

Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սպառնալիքներ է հնչեցրել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման դեմ՝ ասելով, որ Լիբանանը «կկործանվի», եթե շարժումը մեծ պատերազմ սկսի Իսրայելի դեմ։ News.am-ի փոխանցմամբ՝ գրում է Times of Israel-ը։

«Մենք մշտապես գործում ենք հյուսիսում՝ չնայած մեր դեմ գործելու «Հեզբոլլահի» բոլոր փորձերին: Մենք վերացնում ենք ահաբեկչական բջիջները, հեռացնում դրանք սահմանից և ոչնչացնում զինամթերքը։ Մենք կշարունակենք ուժեղ զսպումը հյուսիսում և լիակատար հաղթանակի կհասնենք հարավում»,- ասել է Նաթանյահուն։

«Մենք կվերականգնենք անվտանգությունը հյուսիսում և հարավում։ Եթե ​​«Հեզբոլլահը» սխալվի և մտնի լայնածավալ պատերազմի մեջ, նա իր ձեռքով կկործանի Լիբանանը», - հավելել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը