Արտաքին 2 տարի առաջ - 19:10 29-11-2023

Մոսկվան չի ակնկալում, որ 2024-ին Կիևի հետ զինադադար կստորագրվի

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը չի ակնկալում, որ 2024 թվականին Ուկրաինայի իշխանությունների հետ զինադադար կկնքվի։ Այս մասին Ռյաբկովն ասել է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում։

Ռուս բարձրաստիճան դիվանագետի խոսքով՝ Ուկրաինայում ռազմական հակամարտությունն ավելի հավանական է, որ ավարտվի ոչ թե խաղաղության համաձայնագրի ստորագրմամբ, այլ ռուսական հատուկ գործողության բոլոր նպատակների իրագործմամբ։

«Ես ոչ միայն զինադադար չեմ ակնկալում, այլ ակնկալում եմ, որ Հյուսիսային ռազմական օկրուգի նպատակները, անշուշտ, կիրականանան», - նշել է նա։

Սերգեյ Ռյաբկովն ուշադրություն է հրավիրել այն բանին, որ նախադրյալներ չի տեսնում, որպեսզի ԱՄՆ-ն փորձի Ուկրաինային «ստիպել» զինադադար կնքել ՌԴ-ի իշխանությունների հետ։

Հիշեցնենք, որ ռուս-ուկրաինական բանակցությունները դադարեցվել էին 2022 թվականի մայիսին։ Նույն թվականի սեպտեմբերին Ռուսաստանի Դաշնությունը միացրել է ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետությունները, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները։ Այդ կապակցությամբ Կիևը հրաժարվել է բանակցություններ վարել Մոսկվայի հետ, քանի դեռ Վլադիմիր Պուտինը մնում է Ռուսաստանի նախագահ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին