Ներքին 2 տարի առաջ - 19:54 28-11-2023

«Մարիաննա»-ն խաբում է հաճախորդներին, այսօր նոյեմբերի 28-ն է, բայց 29-ի ամսաթվով կաթ է վաճառում․ ահազանգ

Այսօր նոյեմբերի 28-ն է, սակայն «Մարիաննա» կաթնամթերքի արտադրության կաթը վաճառասրահում հայտնվել է վաղվա՝ 29․11․2023 թվականի ամսաթվով։ Օգտատերերն այն նկարել, տեղադրել են համացանցում և ծաղրում են, գրելով՝ «ապագա ԿԱթ, ԿԱթ ապագա»։

Այս կարգախոսը համեմատում են ՔՊ-ի 2021 թվականի արտախորհրդարանական ընտրությունների քարոզարշավի կարգախոսի հետ՝ «Ապագա կա, կա ապագա»:

«Մարդկանց հիմարի տեղ են դնում, իրենց ապրանքը այդպես վաճառում։ Նախկինում էլ էր նման մի դեպք եղել, բայց աչք փակեցինք։ Հիմա չենք լռելու, ինչքան խախտումներ տեսնենք, նկարելու ենք ու խայտառակ անենք։ Մի բան է հստակ, որ «Մարիաննան» խաբում է ժողովրդին, հին ապրանքը նորի տեղ վաճառում, այսինքն՝ գնում ես խանութ, որ տվյալ օրվա կաթ առնես, բայց պարզվում է, որ դա երեկվա կաթ է։ Պիտանելիության ժամկետը նշված է՝ դեկտեմբերի 2, այնինչ դեկտեմբերի 1-ին լրանալու է, Աստված չանի, բա որ մեկը ամսի 2-ին այն խմի, մի բան լինի, նույն «Մարիաննայի» տնօրինությունը պատասխան կտա՞»,- մեզ հետ զրույցում բողոքեց քաղաքացիներից մեկը։

Oragir.News-ը պարզաբանում սպանալու նպատակով փորձեց կապ հաստատել «Մարիաննա» ընկերության հետ, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան։

Ամենից շատ դիտված

21:55 13-ամյա տղան ընկերների հետ պահմտոցի խաղալիս մտել է էլեկտրակայան և հոսանքահարվել
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:10 Հասմիկ Հակոբյանը մեծ քաղաքականությունը շփոթել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարի հետ. լրագրող
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
22:17 Ստերջացում՝ առանց անզգայացման․ ինչպես են ծախսվում թափառող շների համար հատկացված միլիոնները․ Հետք
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»