Արտաքին 2 տարի առաջ - 12:13 28-11-2023

Չպետք է թույլ տանք, ուկրաինական հակամարտությունը վերածվի ՌԴ-ՆԱՏՕ լայնամասշտաբ պատերազմի. Ստոլտենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքի գլխավոր խնդիրներից մեկը Ուկրաինայում հակամարտության սրումը կանխելն է։ Այս մասին Ստոլտենբերգն ասել է աշինքի արտգործնախարարների հանդիպումից առաջ կայացած մամուլի ասուլիսում։

Յենս Ստոլտենբերգը միևնույն ժամանակ կարևորել է, որ ռուս-ուկրաինական պատերազմը չվերածվի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև լայնամասշտաբ պատերազմի։

«ՆԱՏՕ-ն երկու հիմնական խնդիր ունի Ուկրաինայի դեմ ագրեսիայի հետ կապված. մեկը Ուկրաինային աջակցություն ցուցաբերելն է, և մենք դա անում ենք պատերազմի սկզբից, ՆԱՏՕ-ի շատ երկրներ օգնություն են ցուցաբերել Ուկրաինային դեռևս լայնամասշտաբ ներխուժման սկսվելուց առաջ։

Մյուս հիմնական խնդիրն է՝ թույլ չտալ, որ հակամարտությունը վերածվի լայնամասշտաբ պատերազմի Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև, քանի որ դա կբերի էլ ավելի մեծ տառապանքների, մահվան և ավերածությունների»,- ասել է նա՝ պատասխանելով ուկրաինացի լրագրողի հարցին, թե արդյոք ՆԱՏՕ-ն պատրաստվո՞ւմ է երրորդ համաշխարհային պատերազմին։

Ստոլտենբերգը նաև հիշեցրել է դաշինքի բոլոր երկրների դիրքորոշումն այն մասին, որ «Ուկրաինայի լիարժեք անդամակցությունը ՆԱՏՕ-ին ռազմական գործողությունների պայմաններում անհնար է»։

«Բայց, իհարկե, մենք կարող ենք մտածել, թե ինչպես կարելի է Ուկրաինան էլ ավելի մոտեցնել ՆԱՏՕ-ին»,- հավելել է նա:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը