Ներքին 2 տարի առաջ - 13:15 28-11-2023

44-օրյա պատերազմի ընթացքում, մարտի ժամանակ, գումարտակի հրամանատարի տեղակալն ինքնակամ լքել է մարտադաշտը

ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության հատկապես կարևոր գործերի քննության վարչությունում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են 44-օրյա պատերազմի ընթացքում պատասխանատու պաշտոններ զբաղեցրած սպայական կազմի մի շարք զինծառայողների կողմից առերևույթ հանցանքներ կատարելու դեպքերի հանգամանքներ:

ՔԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ ՀՀ ՊՆ N զորամասի 3-րդ հրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալ-շտաբի պետ, մայոր Ա.Ս.-ն, 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծած և վարած ագրեսիվ պատերազմի ընթացքում, ռազմական դրության պայմաններում, 2020 թվականի հոկտեմբերի 2-ին՝ ժամը 06:00-ից 08:00-ն ընկած ժամանակահատվածում, ՊԲ զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտի ժամանակ ինքնակամ լքել է մարտադաշտը:

2023թ․ նոյեմբերի 21-ին որոշում է կայացվել ՝ Ա.Ս․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 380-րդ հոդվածի 1-ին մասով (համապատասխանում է 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 546-րդ հոդվածի 1-ին մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Բացի այդ, ՀՀ ՊՆ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի կրակային աջակցման դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Վ․Տ․-ն ռազմական դրության ժամանակ՝ 2020թ․ հոկտեմբերի 2-ին, ժամը 02:00-ից 06:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ նույն զորամասի հրաձգային գումարտակի հրաձգային վաշտի դասակի հրամանատար, ավագ լեյտենանտ Ռ.Ղ.-ն նույն օրը՝ ժամը 23:00-ի սահմաններում, ՊԲ N զորամասի պաշտպանության շրջանի «Մարջանլու-Նյուզգեր» բնագծում գումարտակի կազմում մարտական խնդրի կատարման ընթացքում հրաժարվել են զինվորական ծառայության առանձին պարտականությունները կատարելուց, որոնք զուգորդվել են նրանց կողմից դրանց դադարեցմամբ:

Որոշում է կայացվել Վ.Տ․-ի և Ռ․Ղ․-ի նկատմամբ 2003թ․ ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մասով (համապատասխանում են 2022 թվականի հուլիսի 1-ին ուժի մեջ մտած ՀՀ քրեական օրենսգրքի 529-րդ հոդվածի 3-րդ մասին) հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին:

Վերոնշյալ երեք անձինք ձերբակալվել են, և նրանց ներկայացվել է մեղադրանք։ Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ կիրառվել է կալանքը:

Նախաքննությունը շարունակվում է:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ