Մամուլ 2 տարի առաջ - 08:31 28-11-2023

Թավշյահեղափոխականների իշխանությունը, թերեւս, ամենաանհանդուրժողն է փողոցային ակցիաների նկատմամբ. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Փողոցներ փակելով, ռադիոտուն ներխուժելով եւ անհնազանդության ակցիաներով իշխանության եկած թավշյահեղափոխականների իշխանությունը, թերեւս, ամենաանհանդուրժողն է փողոցային ակցիաների նկատմամբ: Սրա մասին է փաստում մինչ այս ընդդիմադիր տարբեր քաղաքական ուժերի նախաձեռնած ակցիաների առաջնորդների եւ դրա մասնակիցների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի իշխանության դրսեւորած վերաբերմունքը:

Երբ ընդդիմադիր դաշտում որեւէ նոր հակաիշխանական շարժում է ձեւավորվում, իշխանության ներկայացուցիչները ջանք չեն խնայում դրա մասնակիցներին պիտակավորելու եւ վարկաբեկելու համար: Նիկոլ Փաշինյանն անհանդուրժող է նաեւ իր երբեմնի գաղափարակիցների նկատմամբ:

Հասարակական-քաղաքական գործիչ Սուրեն Սահակյանը, որը հեղափոխության ակտիվ ջատագովներից էր, 44-օրյա պատերազմից հետո տարբեր ֆորմատներով ակցիաներ է իրականացնում, շարժումներ է ձեւավորում եւ պահանջում Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Այս օրերին Սուրեն Սահակյանի եւ նրա թիմակիցների ձեւավորած «Զանգ» շարժումն է քայլերթեր եւ անհնազանդության ակցիաներ իրականացնում, վրան տեղադրում. ինչպես նրանց հայտարարություններից է պարզ դառնում, ոստիկանությունն անհանդուրժող վերաբերմունք է ցուցաբերում ակցիայի մասնակիցների նկատմամբ: «Ժողովուրդ» օրաթերթը Սուրեն Սահակյանից հետաքրքրվել է՝ ինչով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի եւ նրա իշխանության անհանդուրժող վերաբերմունքն իրենց ակցիաների նկատմամբ, արդյոք փողոցային պայքարի օրերին ինքն արժեքավոր խորհուրդներ է տվել՝ ինչպես աշխատել հանրութան հետ:

«Մի անգամ առանձնազրույցում ոստիկաններից մեկն (թող ների, որ, առանց իր ասելու, հրապարակում եմ իր ասածը) ինձ ասաց՝ ես ամեն բան լավ հասկանում եմ, բայց բոլոր ժամանակներում ոստիկանության բոլոր ժամանակների միակ սրբազան պարտականությունը օրվա իշխանությունների «հետույքը» պահելն է. սա էլ երեւի Ձեր հարցի պատասխանն է՝ ինչու են այդպես վարվում:

Քանի դեռ Նիկոլ Փաշինյանի անունը չի հնչում, ամեն ինչ լավ է՝ գնացե՛ք, խոսե՛ք ձեզ համար, ոնց ուզում եք, քայլե՛ք, ժողովրդավարության բաստիոն է, բայց հենց Նիկոլ Փաշինյանին ինչ-որ վտանգ է սպառնում, դա ոստիկանության եւ նրա քաղաքական հրահանգիչների նյարդերին ազդում է»,- արձագանքեց Սուրեն Սահակյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում