Ներքին 2 տարի առաջ - 15:50 25-11-2023

Վարձով բնակվողներն են․ մանրամասներ՝ Փարաքարում երեկ տեղի ունեցած կրակոցներից

Երեկ՝ նոյեմբերի 24-ին, կրակոցներ են հնչել Արմավիրի մարզի Փարաքար խոշորացված համայնքում, ինչի հետևանքով 30-ամյա Ա. Կարապետյանը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն, որտեղ նրան վիրահատել են:

Թե ի՞նչն է եղել վիճաբանության պատճառը Oragir.News-ը փորձեց պարզաբանում ստանալ Փարաքար խոշորացված համայնքի ղեկավարի տեղակալ Գոռ Սարիբեկյանից։

«Այս պահին հստակ տեղեկություն չունեմ, բայց գիտեմ, որ մեր բնակիչներից չեն եղել, վարձով բնակվողներն են։ Այս մարդիկ Փարաքար համայքնում չունեն ծանոթներ, այս համայնքում»,- ասաց Սարիբեկյանը։

Հիշեցնենք, որ դեպքի վայրում հայտնաբերվել էր Ford Fusion մակնիշի ավտոմեքենա՝ արնանման հետքերով: Նախաձեռնվել է քրեական վարույթ։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին