Ներքին 4 տարի առաջ - 11:43 01-11-2021

Տղամարդը խեղդելով սպանել է կնոջ. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում երեկ տեղի ունեցած սպանության մասին

2021թ. հոկտեմբերի 31-ին` ժամը 13:50-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ եղբայրը սպանել է կնոջը և փորձել ինքնասպան լինել: Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն:

Անմիջապես դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը Երևան քաղաքի Սուվորովի փողոցի տներից մեկի խոհանոցի հատակին հայտնաբերել է նույն տանը բնակվող 46-ամյա կնոջ դին՝ պարանոցի շրջանում բռնության հետքերով, և վերջինիս ամուսնուն, ով դաստակների շրջանում կտրած վերքերով տեղափոխվել է բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:

Իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ շարժառիթը:

Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ամուսինները անձնական հարցերի շուրջ տարաձայնություններ են ունեցել, և վերջին ամիսներին նրանց հարաբերությունները եղել են լարված:

Նախնական տվյալներով՝ դեպքի օրը վիճաբանություն է տեղի ունեցել նրանց միջև, որի ժամանակ տղամարդը խեղդելու եղանակով սպանել է կնոջը, այնուհետև խոհանոցային դանակով կտրել իր ձեռքի երակները՝ փորձելով ինքնասպան լինել:

Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում խոհանոցի հատակին հայտնաբերվել են արյան հետքեր և արնանման հետքերով խոհանոցային դանակ, որն առգրավվել է, խոհանոցի սեղանին՝ գրություն: Հարցաքննվել են վկաներ, առգրավվել են տուժողի և վերջինիս ամուսնու՝ դեպքի պահին կրած հագուստները, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական, դատաքիմիական փորձաքննություններ:

Տղամարդը ձերբակալվել է՝ կնոջ սպանության կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, ցուցմունքներում մատնանշված հանգամանքներն ստուգելու ուղղությամբ:

Հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur