Մամուլ 2 տարի առաջ - 08:44 24-11-2023

Ալավերդին էլ զավթեցին․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

ՔՊ կուսակցության վարչության վերջին նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հրահանգել է` զբաղվեք Ալավերդու ՔՊ ավագանիով: Հրահանգը «կատարված է»։ Տեղեկացանք, որ վարչական լծակների միջոցով ՔՊ-ին հաջողվել է ինքնաբացարկի դիմում պարտադրել ՔՊ-ական ավագանու անդամ Մարգարիտա Աբգարյանին, ով թեեւ իշխող խմբակցությունից է, բայց անկախ հայացքներ ունի եւ դեմ էր Ալավերդու համայնքապետ, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արկադի Թամազյանին հեռացնելուն` իմպիչմենթ հայտարարելուն։

Մենք գրել էինք, որ Աբգարյանին մանդատից զրկելու առաքելությունը ստանձնել էր ձախողված քաղաքապետացու, ՔՊ-ական պատգամավոր Արեն Մկրտչյանի մայրը, ով Հունաստանում գտնվող Աբգարյանի անունից ինքնաբացարկի դիմում էր ներկայացրել ավագանուն: Վերադառնալով Հայաստան՝ Աբգարյանը տեւական ժամանակ դիմադրել է, սակայն իշխանությունները բոլոր հնարավոր ճնշումները գործադրել են երիտասարդ կնոջ եւ նրա ընտանիքի նկատմամբ, եւ նա մանդատից հրաժարվել է՝ տեղը զիջելով երդվյալ ՔՊ-ականի: Այժմ ՔՊ-ն մարդագողության շնորհիվ մեկ մանդատի առավելություն ունի «Ապրելու երկրի» նկատմամբ եւ կարող է իմպիչմենթ հայտնել համայնքապետին:

Ալավերդու մեր աղբյուրներն ասում են, որ դա ռիսկային է լինելու իշխանությունների համար, քանի որ համայնքի ղեկավար Թամազյանը վայելում է բնակիչների աջակցությունը, եւ կարող է բողոքի ալիք բարձրանալ, ուստի հնարավոր է, որ իշխանությունը պլան Բ-ն իրագործի` Ալավերդիում նոր ընտրություններ անցկացնի, քանի որ սեպտեմբերից ի վեր համայնքում ավագանու նիստեր չեն կայանում:

Ճիշտ է` «Ապրելու երկիրն» ու ՀԱԿ-ն այստեղ մեծամասնություն են, բայց ՔՊ-ն «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Սիմոն Զախարովին է «գողացել» եւ թույլ չի տալիս, որ քվորում ապահովվի, եթե դա 3 ամիս ձգվի, կարող է ավագանին լուծարելու եւ նոր ընտրություններ նշանակելու հիմք դառնալ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը