Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 12:10 13-06-2025

Ալավերդին միանալտի Վրաստանին, որովհետև կառավարությունը քաղաքով հետաքրքրվում չի. ալավերդցի

Մ6 Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ընդհանուր 90 կիլոմետրանոց ճանապարհի երկրորդ փուլի շինարարական աշխատանքները մեկնարկեցին 2018-ին: Ալավերդու «Էնգելս» թաղամասը բաժանող հետիոտնային անցումը բարձր թեքության վրա է, եւ միջպետական ճանապարհով երթեւեկով ծանր բեռնատար մեքենաները հատկապես բարձր արագության դեպքում չեն հասցնում արգելակել:

Էնգելսի անցումում առաջանում են վթարային իրավիճակներ: Դեռեւս ճանապարհաշինական աշխատանքների նախագծային փուլում խոսվում էր այս հատվածում վերգետնյա անցում կառուցելու մասին: ՏԿԵ նախարարությունը մի քանի անգամ հայտարարել է միջպետական նշանակության ավտոճանապարհի 53-րդ կմ-ում ՝ «Էնգելս» թաղամասում վերգետնյա հետիոտնային անցումի կառուցման աշխատանքների մասին, սակայն միջպետական ճանապարհի շինարարությունը վաղուց ավարտված է, իսկ վերգետնյա անցումը կառուցելու մասին միայն դատարկ զրույցները մնացել են:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում