Մամուլ 2 տարի առաջ - 07:58 24-11-2023

Վահագն Խաչատուրյանն իր բարեկամին կտանի նախագահական. օղակը նախարարի շուրջ սեղմվում է. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը վերջերս միշտ սկանդալների մեջ է։ Մասնավորապես՝ պարզ է դարձել, որ ԲՏԱ նախարարությունը դրամաշնորհներ է տրամադրել գործունեությունը դադարեցրած ընկերությունների։

Նախարարությունը վերակազմավորվել է 2019 թվականի մայիսի 8-ին՝ Տրանսպորտի եւ կապի նախարարությունից դառնալով Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն։ 2018 թվականի մայիսի 16-ին Հակոբ Արշակյանը նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ, 2018 թվականի հոկտեմբերի 4-ին նշանակվել էր ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար, 2019 թվականի հունիսի 1-ին՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար։ Նրանից հետո 4 ամիս պաշտոնավարել է Հայկ Չոբանյանը, ապա՝ ներկայիս ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

Մեր տեղեկությունների համաձայն՝ Վահագն Խաչատուրյանը, մեկ տարի պաշտոնավարելուց հետո չցանկանալով կորցնել տիրապետությունը նախարարությունում, այդ պաշտոնին առաջարկել է Ռոբերտ Խաչատրյանին։ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ Ռոբերտ Խաչատրյանը Վահագն Խաչատուրյանի հետ բարեկամական կապեր ունի։ Ըստ մեր տեղեկությունների՝ Խաչատուրյանը ԲՏԱ նախարարին պատրաստվում է տանել իր մոտ՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար, քանի որ օղակը նրա շուրջ սեղմվում է:

Խաչատրյանն իր հերթին որեւէ կապ չունի ոլորտի հետ, նա «Սիմարտեկ» ՓԲԸ-ում է կարիերայի աճ գրանցել՝ տնօրենի օգնական, փոխտնօրեն, տնօրեն։ Հավելենք նաեւ, որ Խաչատրյանը մյուս նախարարների պես ՔՊ անդամ չէ։ Ավելին՝ Ռոբերտ Խաչատրյանին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում չեն ընդունում, նրան դրածո են համարում։

Հենց նրա օրոք էլ Հայաստանում ՏՏ ոլորտը, ունենալով ամենաշատ հնարավորությունները եւ արտոնությունները, մենաշնորհ ստացած կազմակերպությունների շնորհիվ բացարձակ աճ չի գրանցում։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը