Ներքին 2 տարի առաջ - 23:51 23-11-2023

Նիդերլանդների ԱԺ պատվիրակությունը ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում քննարկել է փախստականների խնդիրները

Նիդերլանդների խորհրդարանական պատվիրակությունն այցելել է ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակ՝ հանդիպելու ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներին և տեղեկանալու Հայաստանի կառավարության և փախստականների կարիքներին արձագանքման ու աջակցության առաջընթացին։ Հայտնում են Հայաստանում Նիդերլանդների դեսպանության մամուլի ծառայությունից։

Նիդերլանդների խորհրդարանի անդամները Հայաստանում էին` մասնակցելու Երևանում անցկացված ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի աշնանային նստաշրջանին:

Ձեզ գուցե հետաքրքրի