Ներքին 2 տարի առաջ - 21:50 23-11-2023

«Հայաստան» հիմնադրամը աջակցություն կտրամադրի միայն սահմանային համայնքներում բնակեցված արցախցիներին

Այսօր՝ ժամը 22-ին, Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում կհեռարձակվի Հայաստան համահայկական հիմնադրամի «Քեզ համար, Հայաստա՛ն» խորագիրը կրող 26-րդ հեռուստամարաթոնը։ Այն կտևի 3 ժամ և նվիրված կլինի սահմանամերձ համայնքների զարգացմանը, ինչպես նաև Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին աջակցություն տրամադրելուն։

Այս առիթով Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը հյուրընկալել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանին։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ հիմնադրամը ապաքաղաքական կառույց է, և հիմնադրամի ամբողջ գաղափարախոսությունը հենց դա է՝ ամբողջ հայության միավորումը, միևնույնն է, հատկապես պատերազմից հետո հիմնադրամը անընդհատ բերվում է քաղաքականություն։ Այդ 107 միլիոնի պատմությունն իր կոնտեքստում ամբողջովին քաղաքական հարց էր»,-շեշտեց հիմնադամի գործադիր տնօրենը՝ անդրադառնալով Սփյուռքում, Մայր Հայրենիքում տիրող տրամադրությունների և դրանց՝ հիմնադրամի վրա ունեցած ազդեցության մասին հարցին։

Արշամյանը նշեց, որ հիմնադրամը աջակցություն է տրամադրում նաև Հայաստանից դուրս։ 2019 թ․ մինչ օրս Սիրիայի և Լիբանանի հայկական կրթօջախներին նվիրաբերել է 3 միլիոն դոլարից ավելի օգնություն։

«Մենք աշխատում ենք սահմանային համայնքներում։ Այս անգամ համատեղելու ենք։ Այն սահմանային համայնքներում, որտեղ ունենք Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների կոմպակտ բնակություն, այսինքն՝ եթե մի համայնքում ունենք 20-30-50 ընտանիք, մենք կկենտրոնանանք այդ համայքում, կփորձենք լուծել վերականգնվող էներգիայի հարցերը, կփորձենք նաև հավելյալ աջակցություն տրամադրել բռնի տեղահանված մեր հայրենակիցների ընտանիքներին։ Նաև որոշ մարմիններ պնդում են առանձնատներ կառուցելու հարցը, և եթե լինեն դոնորներ, ովքեր կոնկրետ գումար կտան հենց առանձնատների կառուցման համար, մենք մեծ սիրով կներգրավվենք այդ գործում, բայց դրանք կլինեն միմիայն Սյունիքի, Գեղարքունիքի և Տավուշի մարզերում»,-ասաց Արշամյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը