Ներքին 2 տարի առաջ - 19:17 23-11-2023

Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության տարածաշրջանային տնօրենին

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) Հարավային Կովկասի համագործակցության տարածաշրջանային տնօրեն Բարբարա Բոենի Սլաթսի ղեկավարած պատվիրակությանը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կառավարությունից, հանդիպմանն անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների հումանիտար խնդիրների և այդ ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացված ծրագրերին:

Արայիկ Հարությունյանը բարձր է գնահատել Շվեյցարիայի կողմից ՀՀ կառավարությանը տրամադրված աջակցությունը ինչպես ԼՂ բնակչության հետ կապված հիմնահարցերի, այնպես էլ՝ կառավարության կողմից իրականացվող ընթացիկ բարեփոխումներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել համագործակցությունը բարեփոխումների օրակարգի շուրջ, մասնավորապես, Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) ռազմավարության:

Վարչապետի աշխատակազմի ղեկավարը շեշտել է, որ ՀԿԲ ռազմավարության մասնակցային կառավարման առաջնահերթությունը կարևոր ուղղություններից է, քանի որ կբարելավի քաղաքացիական հասարակության ներգրավումը որոշումների կայացման հարցում:

Բ. Սլաթսը նշել է, որ երկուստեք ծրագրերը ՀՀ կառավարության հետ բարեհաջող են ընթանում և պատրաստակամ են համագործակցել Հայաստանում այլ զարգացման ծրագրերի ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի