Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:20 23-11-2023

ՀՀ-ում բոլոր բուհերը առանց բացառության կփակվեն, եթե ասենք՝ լիցենզավորում ենք միջազգային չափանիշներին համապատասխան

Հայաստանի Հանրապետությունում չկա ո՛չ հայկական, ո՛չ միջազգային, ո՛չ մասնավոր բուհ, որը համապատասխանում է միջազգային չափանիշներին: ՀՀ կառավարության նիստում այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եթե մենք հայտարարենք միջազգային չափանիշներին համապատասխան բուհերի լիցենզավորման և հավատարմագրման մասին, ապա նշանակում է, որ առանց բացառության Հայաստանի բոլոր բուհերը պետք է փակվեն»,- ընդգծեց նա:

Նրա խոսքով՝ դրա պատճառով երիտասարդները զրկված են միջազգային չափանիշներին համապատասխանող կրթություն ստանալու հնարավորությունից։

Փաշինյանը հիշեցրեց, որ կառավարությունը միջնաժամկետ հեռանկարում մտադիր է ՀՀ բոլոր բուհերը տեղափոխել ակադեմիական քաղաք, իսկ կրթության զարգացման ռազմավարության համաձայն՝ մինչև 2030 թ. երկրում պետք է գործի մինչև 8 պետական բուհ, որոնց ամբողջ ծախսը պետք է հոգա ՀՀ կառավարությունը՝ ժամանակակից ստանդարտներին համապատասխան։

«Մեր մոտեցումն այն է, որ ակադեմիական քաղաքից դուրս ոչ մի բուհ չպետք է լինի ո՛չ պետական, ո՛չ մասնավոր, ո՛չ միջազգային։ Դրա համար էլ ակադեմիական քաղաքի համար մոտ 1000 հա տարածք ենք առանձնացրել, որպեսզի ամբողջ համակարգը տեղափոխվի այնտեղ»,- հայտարարեց վարչապետը։

Փաշինյանի խոսքով՝ մրցունակ կրթություն ունենալու համար պետք է բարձրացվի կրթական համակարգը, որից առաջինը շահելու են ուսանողները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը