Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 17:29 28-03-2023

Վստահ եմ՝ ՔՊ-ն ամբողջ կազմով, առանց բացառության կողմ կքվեարկի իմ թեկնածությանը․ Էդգար Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից դեռևս ՄԻՊ թեկնածու չի առաջադրվել։ ՔՊ-ն հանդիպում է ունեցել գլխավոր դատախազի տեղակալի հետ՝ նրան ՄԻՊ թեկնածու առաջադրելու համար, բայց քննարկումների արդյունքում որոշում չեն կայացրել, հույս ունեմ՝ չեն կայացնի։

Կարծում եմ, Գլխավոր դատախազի տեղակալը ինքը կհրաժարվի այդ պաշտոնում առաջադրվել՝ մի քանի պատճառներով, որոնցից առաջինն այն է, որ նա չի համապատասխանում այդ պաշտոնին։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց ՄԻՊ ընդդիմության թեկնածու Էդգար Ղազարյանը։

Նա ընդգծեց, որ ՄԻՊ թեկնածուն չպետք է լինի իշխանության բարեհաճությունը վայելող անձ։

«Այդ գիտակցությունից ելնելով՝ ես կարծում եմ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը թեկնածու չի առաջադրի, հատկապես այն մարդու թեկնածությունը, որ քննարկել են և պատգամավորները, որ իրենց որոշումներում առաջնորդվում են ըստ Սահմանադրության, ոչ թե իրենց որոշումներով կամ վայբերից ստացված հաղորդագրություններով, այլ սեփական խղճով, համոզմունքներով կկատարեն իրենց սահմանադրական պարտականությունը և կընտրեն ՄԻՊ»։

Հարցին, թե ՄԻՊ պաշտոնը ապաքաղաքական է, մինչևդեռ ինքը վերջին տարիներին զբաղվում էր ակտիվ քաղաքականությամբ՝ նա ընդգծեց, որ 2014 թ-ից չի զբաղվում քաղաքական գործունեությամբ։

«Իմ գործունեությունը ակտիվ հասարակական գործունեություն է, ինչը նաև Սահմանադրությամբ ՄԻՊ թեկնածուի պահանջ է։ Այսինքն, Սահմանադրությունն ասում է, որ ՄԻՊ-ը պետք է ունենա հասարակական հեղինակություն, իսկ հասարակական հեղինակություն կարող ես ունենալ բացառապես հասարակական գործունեությամբ զբաղվելու դեպքում։

Հավաքներ, որ հրավիրել եմ, այլոց հրավիրած հավաքները, որոնց մասկնացել եմ, հրապարակախոսական ելույթները՝ բոլորը հասարակակական գործունեության շրջանակներում են։

«Ես չեմ հրաժարվում իմ սկզբունքներից, իմ համոզմունքներից, իմ արտաբերած յուրաքանչյուր մտքից։ Ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ հայ ժողովրդի սահմանադրական իշխանությունը խաբեությամբ զավթվել է մեր ժողովրդից և այն չարամտորեն ծառայեցվում է մեր ժողովրդի թշնամիներին և այդ իշխանությունը զավթած փոքր խմբակի անձնական բարեկեցությանը, և ես շարունակելու եմ պայքարել այդ իշխանությունը ժողովրդին վերաձարենելու համար, իսկ դա քաղաքական պայքար չէ, դա իրավունքի պաշտպանության պայքար է»։

Ղազարյանը նաև վստահություն հայտնեց, որ ՔՊ-ն ամբողջ կազմով առանց բացառության կողմ կքվեարկի իր թեկնածությանը։

«Որովհետև ես չեմ հավակնում ընտրվել ՔՊ վարչության անդամ, որպեսզի իրենք կեղծիքներով որոշեն՝ ես ընտրվեմ, թե չէ։ Իրենք պետք է ընտրեն ՀՀ ՄԻՊ, իսկ դա իրենց քաղաքական տեսակետների հետ կապ չունի»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ