Ներքին 3 տարի առաջ - 13:41 11-10-2022

Գրավով ազատ արձակելու միջնորդությունն ընդունվել է՝ խախտման հնարավորության բացառության հիմքով․ փաստաբան

ՀՀ ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանը գրավով ազատ է արձակվել։ Նախկին նախաարի փաստաբան Տիգրան Սարգսյանը Oragir.news-ի հետ զրույցում հայտնեց, որ որոշումը կայացվել է հոկտեմբերի 6-ին՝ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանի կողմից։

«Որոշումը կայացվել է նախաքննական դատալսումների ժամանակ։ Խափանման միջոցի հարցի քննարկման ժամանակ։ Ես գրավով ազատելու միջնորդություն ներկայացրի, և հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը, հաշվի առնելով, որ Անդրանիկ Փիլոյանին ազատարձակելու դեպքում որևէ օրինազանցություն չի կարող տեղի ունենալ՝ գրավով ազատելու միջնորդությունն ընդունեց։ Հոկտեմբերի 7-ին 15 մլն դրամ գրավը վճարվել է ու նա ազատ է արձակվել»,- ասաց Տիգրան Սարգսյանը։

Փաստաբանի խոսքով՝ այս պահին նախաքննությունն ավարտված է։ Արդեն հոկտեմբերի 20-ին կկայանա դատական երկրորդ նիստը։

Ավելի վաղ Oragir.news-ը հայտել էր, որ , ըստ մեղադրանքի՝ Անդրանիկ Փիլոյանը, վերջինիս խորհրդականը, ինչպես նաեւ ԱԻ նախարարության 10-ից ավելի աշխատակիցներ՝ տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ, մեղադրվում են առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու, դրան օժանդակելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու, խարդախության եղանակով խոշոր չափերով հափշտակություն կատարելու, ինչպես նաեւ խոշոր եւ առանձնապես խոշոր չափերով ապօրինի վարձատրություն ստանալու, տալու եւ այլ չարաշահումների մեջ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում