Ներքին 2 տարի առաջ - 08:55 23-11-2023

Հայհոյանքն ու քաշքշոցը այլասերման և անվտանգային ռիսկ են ստեղծում

Քաղաքացիները, բացառությամբ անարխիստների, ընդօրինակում են քաղաքական ընտրանու վարքը։ Սա լրացուցիչ պարտավորություն է դնում հանրային գործիչների վրա, որոնք ձգտում են սրիկայություն, անբարոյականություն չանել, պահպանել էթիկայի նորմերը, վարել առաքինի վարք, որպեսզի վատ օրինակ չծառայեն ժողովրդին։ Ի՞նչ օրինակ պիտի վերցնեն քաղաքացիները Երևանի ավագանու անդամներից, որոնք վիրավորում են միմյանց, հայհոյում, քաշքշում։

Երևանի ավագանու նոյեմբերի 21-ի նիստում տեղի է ունեցել հակահասարական միջադեպ, էթիկայի նորմերի խախտում՝ ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ջուր է շփել Անի Խաչատրյանի վրա, հնչել է հայհոյանք, վիճաբանություն ու քաշքշոց է սկսվել, միջամտել են անվտանգության աշխատակիցներն ու ոստիկանները։

Այսպիսի միջադեպեր լինում են անդաստիարակ խուլիգանների միջավայրում։ Խուլիգաններն այսպիսի վարք են դրսևորում, լկտի կեցվածք ընդունում, որ շրջապատող մարդիկ միանգամից ճանաչեն նրանց ու վերաբերվեն որպես խուլիգանների։ Իսկ ընտրյալը, տվյալ դեպքում՝ ավագանին, պետք է հնարավորինս խուսափի նման միջադեպերից, քանի որ ընտրողները կարող են նրանց ընդօրինակել։

Եթե ընտրողներն ընդօրինակեն հայհոյող ու միմյանց քաշքշող ավագանու անդամներին, ապա հանրային վայրերում կհայտնվեն մեծ թվով խուլիգաններ, էթիկայի, քաղաքավարության նորմերն արհամարհողներ, արժեքների և սրբությունների վրա թքած ունեցողներ, հայհոյախոսներ։ Քաղաքացիները միմյանց կվերաբերվեն ոչ թե հարգանքով, այլ կասկածով ու քամահրանքով։ Քաղաքային տրանսպորտում տեղ չեն զիջի կանանց, երեխաներին ու ծերերին։ Հետիոտնները փողոցը կհատեն կարմիր լույսի տակ։ Մարդիկ, շնորհ ստանալիս, շնորհակալություն չեն ասի, այլ ապրես։ Սրճարանում կկոպտեն մատուցողին, թեյավճար չեն թողնի։ Մարզադաշտում երկրպագուները կծեծեն միմյանց։ Աշակերտները կհակաճառեն ուսուցիչներին։ Երիտասարդները չեն ցանկանա սովորել, ծառայել բանակում, աշխատել։ Կանայք չեն ուզենա ընտանիք կազմել, երեխա ունենալ։ Տղամարդիկ աշխատավարձը տուն չեն տանի, ամուսնալուծվածները ալիմենտ չեն վճարի։ Եվ հասարակությունը կայլասերվի։

Հասարակական այլասերումը աղավաղում է ժողովրդի կերպարը։ Այլասերված հասարակություն ունեցող երկրներն աղքատ են, հետամնաց, խոցելի, հեշտորեն ընկնում են հարևան տերությունների ազդեցության տակ, հետո կախվածության մեջ։ Աղքատացած երկրներից զանգվածաբար արտագաղթում են։ Այլասերված երկիր չեն այցելում զբոսաշրջիկները։ Այլասերվածի քաղաքացիներին թույլ չեն տալիս այցելել արժեքներով առաջնորդվող, կարգապահ երկրներ։

Կարծ ասած՝ ընտրանու կողմից էթիկայի նորմերի խախտումը ժամանակի ընթացքում ստեղծում է անվտանգային ռիսկեր։ Սա տարրական գիտելիք է, որը պարտավոր է սերտել քաղաքականությամբ զբաղվող յուրաքանչյուր ոք։ Որոշ երկրներում պաշտոնյայի կողմից էթիկայի նորմերը խախտելը հավասարվում է հակապետական հանցագործության, նրան դատում են որպես դավաճանի։ Ժողովրդավարական երկրների մեծ մասում սկանդալի մեջ հայտնված, էթիկայի նորմերը խախտած պաշտոնյան հրաժարական է տալիս, որ հասարակությունը չայլասերվի, անվտանգային ռիսկեր չծագեն։

Տեսակետ կա, թե Երևանի ավագանու անդամները, մասնավորապես՝ Անի Խաչատրյանն ու Սոնա Աղեկյանը ոչ միտումնավոր, այլ թյուրիմացաբար են խախտել էթիկայի նորմերը, չեն պատկերացրել, թե աղետալի ինչ հետևանքներ կունենա այն։ Դժվար է ասել նաև, թե երևանցիներն ինչպես կընդունեն քաղաքային իշխանության ղեկավարների ներողությունը։ Բայց կարելի է հուսալ, որ Անի Խաչատրյանը, Սոնա Աղեկյանն ու նրանց գործընկերներն իրենց փորձառու կուսակցապետերի կողմից նկատողություն կստանան և այսուհետ խելոք կմնան, հակահասարակական և հակապետական արարքներ չեն անի, ժողովրդի այլասերման, աղքատացման, անվտանգային ռիսկեր չեն ստեղծի։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

14:00 Փաշինյանը սխալվում է, դարերի խաղաղ գոյակցություն չի եղել
23:54 Թբիլիսիում պղծել են Հեյդար Ալիևի արձանը
12:40 Ես Փաշինյանին չեմ ներում, որովհետև նա ուներ հնարավորություն կանխելու պատերազմը, բայց չկատարեց այդ պատմական առաքելությունը
11:50 «Ծաղիկ Ռուբո»-ին պատկանող Reebok Sports Club Armenia-ից հիվանդանոց տեղափոխված 26-ամյա աղջիկը, գիտակցության չգալով, մահացել է
14:27 Հայտնաբերվել են «Վալենսիա» ռեստորանային համալիրից 53 մլն 500 հազար դրամ և 275 հազար ԱՄՆ դոլար հափշտակողները․ կասկածյալները հաշվապահն ու նրա որդին են
16:00 Ղարաբաղը Ադրբեջանի հողն է և ընդմիշտ այդպիսին կմնա. Էրդողան
14:17 Փաշինյանը պատարագի է մասնակցել Ներքին Չարբախի Սուրբ Խաչ եկեղեցում
17:43 Համլետ Մանուկյանը ոսկե մեդալ է նվաճել Ֆրանսիայում
22:37 Նավթի գները կնվազեն, երբ Իրանը հանձնվի, և դա կլինի շուտով․ Թրամփ
19:40 Թրամփը կոչ է արել Զելենսկուն բանակցել Պուտինի հետ խաղաղության շուրջ