Ներքին 2 տարի առաջ - 21:00 21-11-2023

Առատ տեղումներով պայմանավորված՝ ՆԳՆ ՓԾ ստորաբաժանումներն իրականացնում են ուժեղացված ծառայություն

Ձյան տեղումներով պայմանավորված՝ նոյեմբերի 20-ից 21-ը ՆԳՆ փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում բազմաթիվ ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված և խափանված ավտոմեքենաների վերաբերյալ․ մասնավորապես՝ Կոտայքի, Գեղարքունիքի, Տավուշի, Վայոց ձորի, Սյունիքի, Լոռու, Շիրակի և Արագածոտնի մարզերում փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 160 տրանսպորտային միջոց և մոտ 310 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:

Տեղացող առատ ձյունը հատկապես դժվարություններ է առաջացրել հանրապետության միջպետական ավտոճանապարհներին՝ առավել բարձրադիր հատվածներում և դժվարանցանելի վայրերում։

Միջպետական ավտոճանապարհներին՝ Դիլիջանի թունելի մոտակայքում, փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 5 մարդատար ավտոմեքենա՝ օգնություն ցուցաբերելով մոտ 15 ուղևորի։

Երևան-Մեղրի 163-րդ կմ-ին ձյան պատճառով սահած և ճամփեզրյա հատվածում հայտնված բեռնատարը քարշակելով դուրս են բերել երթևեկելի հատված։

Գետափ-Մարտունի ավտոճանապարհի 30-րդ կմ-ին օգնություն է ցուցաբերվել արգելափակված ևս 2 բեռնատար ավտոմեքենայի, որոնք փրկարարների օգնությամբ դուրս են եկել և շարունակել ընթացքը։

Շիրակի մարզի Ամասիա գյուղի մոտակայքում, ինչպես նաև Մարալիկ-Պեմզաշեն ավտոճանապարհներին փրկարարները, հատուկ տեխնիկայի օգնությամբ, տեղափոխել են երթևեկելի հատվածից դուրս եկած և ձնակույտի մեջ արգելափակված ավտոմեքենաները և առաջին օգնություն ցուցաբերել 6 քաղաքացու։

Ձյան արգելափակումից մարդատար ավտոմեքենաներ են դուրս բերվել Արագածոտնի մարզի Ծաղկասար, Ալագյազ-Ջամշլու և Թաթուլ-Հացաշեն գյուղերի մոտակայքից։ Օգնություն է ցուցաբերվել ավտոմեքենաների ուղևորներին և վարորդներին՝ վերջիններիս ժամանակավոր տեղափոխելով մոտակա հրշեջ-փրկարարական ջոկատի տարածք։

Տեղեկատվություն է ստացվել, որ Ռյա Թազա–Ծիլքար ավտոճանապարհին բքի և մերկասառույցի պատճառով բազմաթիվ ավտոմեքենաներ չեն կարողանում շարունակել ընթացքը։ Օպերատիվորեն արձագանքելով՝ հրշեջ-փրկարարներն օգնություն են ցուցաբերել մոտ 100 ուղևորի, քարշակել՝ 60 ավտոմեքենա, որոնք շարունակել են ընթացքը։

Դժվարանացանելիությամբ պայմանավորված Սարավան-«Զանգեր» հատվածում սահմանվել է հերթապահություն։

Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհի 36-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը, մկրատաձև դիրք ընդունելով, երթևեկությունը դարձրել է միակողմանի։ Հրշեջ-փրկարարների հմուտ գործողությունների շնորհիվ ավտոմեքենան ուղղվել և դուրս է բերվել արգելափակումից, ճանապարհը դարձել երկկողմանի երթևեկելի։

Փրկարարները ջանասիրաբար շարունակում են աշխատանքներ իրականացնել՝ արգելափակումից դուրս բերելով տրանսպորտային միջոցները և անօգնական քաղաքացիներին, վերջիններիս տեղափոխելով առավել անվտանգ վայր կամ ցուցաբերելով համապատասխան օգնություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան