Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 13:28 21-11-2023

Առաջացել է ՀՀ պետբյուջեում ավելի քան 77 մլն դրամ վերաբաշխելու անհրաժեշտություն. փոխնախարար

Առաջացել է ՀՀ պետբյուջեում ավելի քան 77 մլն դրամ վերաբաշխելու անհրաժեշտություն։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, «Հայաստանի Հանրապետության 2023թ. պետական բյուջեի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, նոյեմբերի 21-ին ասել է ֆինանսների փոխնախարար Վահան Սիրունյանը։

Այն վերաբերում է նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների օգնությանը։ «Պետական բյուջեի մասին» օրենքի համաձայն՝ վերաբաշխման առավելագույն ծավալը կարող է կազմել բյուջեի ընդամենը 3 տոկոսը, ինչն այս դեպքում կազմում է մոտ 78 մլրդ դրամ։

Նախագծում նշվել է, որ ներկա պահին վերաբաշխվել է արդեն 74 մլրդ դրամ։ Դա պետբյուջեի 2,85 տոկոսն է։ «Այսօրվա դրությամբ նշված ծրագրերի իրականացման համար կպահանջվի մոտ 145,3 մլրդ դրամ։ Ընդ որում՝ այդ գումարը կարող է ավելանալ»,- ասել է Սիրունյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի՝ «77 միլիարդն էլ գնալո՞ւ է արցախցիների կարիքներին, թե՞ այլ նպատակով էլ է օգտագործվելու» մի քանի անգամ հնչող հարցին, այդպես էլ սպառիչ պատասխան չտրվեց հիմնական զեկուցողի կողմից։ Սիրունյանը նշեց, որ հստակ թվեր կներկայացնի ընդմիջումից հետո։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի