Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:59 20-11-2023

«Դուխով 001», «Խաղաղության դարաշրջան 666»․ կեղծ պետհամարանիշների վաճառք՝ Տիկտոկում

Համացանցում օգտատերերից մեկը պատրաստում և վաճառում է կեղծ պետհամարանիշներ՝ ցանկացած գրությամբ և թվերով, օրինակ՝ վարչապետին սպասարկող ծառայողական ավտոմեքենայի համարանիշը՝ 001 կողքին ՀՀ դրոշը։

Oragir.News-ը կապ է հաստատել օգտատիրոջ հետ, հետաքրքրվել, թե որքա՞ն արժեն կեղծ համարները և արդյոք մեր նախընտրած տեքստով հնարավո՞ր է պատվիրել։

Օրինակ՝ «Դուխով 001», «Վարչապետիս կողքին եմ», «Խաղաղության դարաշրջան 666».
«Զույգը 15․000 ցանկացած գրվածքով։ Կանխավճար եք փոխանցում 3000 դրամի չափով, մնացածը՝ վերցնելուց»։

Հարցին՝ արդյոք չե՞ն տուգանում կեղծ համարանիշներով երթևեկելու համար, օգտատերը պատասխանեց․
«Տուգանում են, եթե մեքենայի վրա դնեն քշեն, բնականաբար տուգանում են։ Դրանք դեկորատիվ համարներ են սիրուն ֆոտոներ ստանալու համար»։

Մանրամասները՝ ձայնագրությունում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը