Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:13 18-11-2023

Հաղթանակ թաղամասում ծեծկռտուք հրահրած ու կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում իրականացված հետեւողական քննչական, վարութային գործողությունների, ինչպես նաեւ ոստիկանության կողմից կատարված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են 2023 թվականի նոյեմբերի 9-ին Երեւանի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոցում զենքի գործադրմամբ մի խումբ անձանց կողմից կատարված խուլիգանության, բռնությունների դեպքի էական մի շարք հանգամանքներ։

ՔԿ-ից հաղորդում են, որ մասնավորապես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ Ա.Խ.-ին հանդիպելու եւ որոշ հարցերի շուրջ պարզաբանումներ կատարելու նպատակով, 2023 թվականի նոյեմբերի 9-ին՝ ժամը 17:25-ի սահմաններում, քննությամբ ինքնությունները պարզված 8 անձինք, ինքնությունները դեռեւս չպարզված մի քանի այլ անձանց հետ, «Mersedec Benc» եւ «BMW» մակնիշի ավտոմեքենաներով այցելել են Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի 11-րդ փողոց, որտեղ կայանելով ավտոմեքենաները, շրջապատի համար վախի մթնոլորտ ստեղծելու խուլիգանական մղումով, մոտեցել են Ա․Խ-ի հայրական տանը: Նրանց հետ եկած, ինքնությունը դեռեւս չպարզված անձանցից մեկը, գործող իրավական եւ բարոյական նորմերի նկատմամբ ցուցաբերելով անթաքույց արհամարհական վերաբերմունք, իրենց հանդուգն վարքագիծն ընդգծելու, վիճաբանություն հրահրելու խուլիգանական մղումն ի ցույց դնելու նպատակով, տանը մոտեցել է ապօրինի ձեռք բերված ինքնաձիգը ցուցադրաբար ուսին գցված: Հասնելով նշված տան դիմաց՝ տարբեր վանկարկումներով իրենց վրա են սեւեռել տան բնակչուհու՝ Ա․Խ-ի մոր ուշադրությունը, ապա վերջինիցս տեղեկանալով Ա․Խ․-ի՝ տանից բացակայելու մասին՝ վերադարձել են դեպի կայանված ավտոմեքենաները:

Քիչ անց նկատելով, որ նշված տանից դուրս է եկել Ա․Խ․-ի եղբայրը՝ Ար․Խ․-ն, նշված անձինք ավտոմեքենաներով մոտեցել են տան բակին, զրույցի բռնվել Ար․Խ․-ի հետ։ Ապա, կարճ ժամանակ անց, համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, հայհոյանքներ հնչեցնելով, խմբի կազմում, միմյանց գործողությունները փոխլրացնելով, դիտավորությամբ ոտքերով եւ ձեռքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել Ար.Խ․-ի, այդ ընթացքում մոտեցած վերջինիս հոր եւ մյուս եղբոր, ինչպես նաեւ՝ Հաղթանակ թաղամասի մեկ այլ բնակչի մարմնի տարբեր հատվածներին՝ անտեսելով տեղի ունեցողը դադարեցնելու վերաբերյալ հոր պահանջը։

Ծեծի ենթարկելու ընթացքում, անտեսելով իրենց կողմից բնակելի թաղամասում գտնվելու հանգամանքը եւ շրջապատում կողմնակի մի շարք քաղաքացիների առկայությունը, ժամանած խմբի անդամներից մեկը «Mersedec Benc» մակնիշի ավտոմեքենայից վերցրել է ապօրինի ձեռք բերված եւ պահվող ինքնաձիգը եւ համակեցության կանոնները ցուցադրաբար անտեսելով, շրջապատում բնակվող անձանց անդորրը խախտելով՝ արձակել է առնվազն 11 կրակոց։ Դրանից հետո խմբի անդամները, նստելով ավտոմեքենաները, դիմել են փախուստի:

Նշված հանցավոր արարքները կատարելու համար խմբի՝ ինքնությունները պարզված 8 անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, որոնցից 6-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, 297-րդ հոդվածի 3-րդ մասով, իսկ 2-ին, վերոնշյալներից բացի, նաեւ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։

Ոստիկանությանը տրվել է նշված անձանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու, ինչպես նաեւ՝ խմբի մյուս անդամների ինքնությունը պարզելու վերաբերյալ հանձնարարություն։

Միջնորդություններ են ներկայացվել դատարան՝ նշված 8 անձանց նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, որոնք բավարարվել են։

Նախաքննությունը շարունակվում է։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, ապօրինի ձեռք բերված եւ կիրառված ինքնաձիգի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին