Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:32 18-11-2023

Մարդիկ գոռում էին՝ փախեք, թուրքը քաղաք է մտել, իմ աչքով եմ տեսել, թե ոնց էին հրապարակում շրջում ու ադրբեջաներեն խոսում. բռնի տեղահանված

«Սեպտեմբերը Արցախի համար արդեն 3 տարի դարձել է արյունալի ամիս, մեծ ցավ եմ ապրում։ Եկել եմ Գյումրի, բայց ես դեռ վշտից ուշքի չեմ եկել, խելքս միտքս Արցախում են»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Արցախից բռնի տեղահանված 52-ամյա Իրինա Օհանջանյանը, ով հաշմանդամություն ունեցող եղբոր հետ ապրում է Գյումրիում։

Տիկին Իրինան ասում է՝ իրենց տնից վռնդված են զգում։

«Տուն, գերեզմաններ, չարչարանքով ստեղծած ապրուստ ենք թողել ու եկել։ 4 տոպրակ շոր ենք բերել, ուրիշ ոչինչ։ Էստեղ եմ կաթսա, թավա, անհրաժեշտ բաներ առել։ Ես այստեղ վերմակ չունեմ, իսկ Արցախի մեր տանը 2 մահճկալ դարսած դոշակ ու վերմակ ունեի»,- շարունակում է արցախցի կինը։

Իրինա Օհանջանյանը պատմում է, որ սեպտեմբերի 19-ի պատերազմի ժամանակ հացի փռում էր, մտածել է, որ կդադարեն կրակոցները, որովհետև վերջին 3 տարում Արցախում կյանքը կրակոցների տակ էր շարունակվում։

«Մարդիկ վազում էին, գոռում՝ փախեք, փրկվեք, թուրքը քաղաք է մտել։ Ես իմ աչքով եմ տեսել, թե ոնց էր թուրքական պալիցիան հրապարակում շրջում, ադրբեջաներեն էին խոսում, իրենց ես հասկանում էի»,- պատմում է Արցախից բռնի տեղահանված կինը։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»