Ուղիղ եթեր
Մամուլ 2 տարի առաջ - 08:47 18-11-2023

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու օրը Բաբկեն Թունյանը մեքենա է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

ՀՀ Ազգային Ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը այն պատգամավորներից եւ քաղաքական գործիչներից է, որը եւս ունի լրագրողական անցյալ։ Նա դաշտ է մտել 2018 թվականի հեղափոխությունից հետո։

Ուշագրավն այն է, որ հենց 2018 թվականի մայիսի 8-ին, երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ, Բաբկեն Թունյանը նոր մեքենա է գնել։ Այս մասին տեղեկանում ենք Բաբկեն Թունյանի՝ 2023 թվականի մայիսի 31-ին ներկայացրած 2022 թվականի եկամուտների եւ գույքի հայտարարագրից։ Մեքենան Mercedes Benz մակնիշի է՝ արտադրված 2004 թվականին։ Թունյանը, ըստ հայտարարագրի, ունի մեկ բնակարան բազմաբնակարան շենքում, որը ձեռք է բերվել 1994 թվականին համատեղ սեփականությամբ Դավթաշեն վարչական շրջանում։

Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 33 մլն դրամ, որին կից նշված է, որ այս գումարը հիփոթեքով ձեռք բերված բնակարանի մայր գումարի մնացորդն է։ Թունյանը 2022 թվականի հուլիսից զբաղեցնում է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնը։ Նրա բանկային հաշիվների մնացորդները կազմել են 779 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները 1200 ԱՄՆ դոլար եւ 1 մլն 200 հազար դրամ։

Պատգամավորի տարեկան եկամուտները կազմել են 8 մլն 465 հազար դրամ, որից 8 մլն 354 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, իսկ 111 հազար դրամը քաղաքացիական այլ պայմանագրերից ստացված եկամուտ է ՀՀ պետական կառավարման ակադեմիայից։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
21:56 7 մլն դրամանոց մեքենա, 13.1 մլն դրամի ծախս և 720 հազար դրամ՝ ՔՊ-ին․ ինչ է հայտարարագրել Ախուրյանի համայնքապետը
22:20 ՌԴ-ն պատրաստ է օգնել Իրանին Մերձավոր Արևելքում իրավիճակի կարգավորման հարցում. Պուտին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
22:09 Ջրաշենում 52-ամյա վարորդը Opel-ով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել․ կա վիրավոր
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
22:25 Հրդեհ է բռնկվել Արջուտ բնակավայրի տներից մեկին կից անասնագոմի տանիքում․ այրվել է անասնակեր