Ներքին 3 տարի առաջ - 16:50 16-11-2023

«Մայր Հայաստան» դաշինքը ցանկանում է հասնել Երևանի ավագանու նոր ընտրությունների. Թևանյանը պարզաբանել է սխեման

Ինչպես արդեն հայտնի է, ես դատական ​​հայց եմ ներկայացրել ընդդեմ Երևանի քաղաքապետի աթոռը զբաղեցրած, սակայն օրենքի խախտմամբ պաշտոնավարող Տիգրան Ավինյանի։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

Նա բացատրեց, որ Ավինյանի երդմնակալության թանկարժեք արարողության ժամանակ քվորում չի ապահովվել, թեև դա ավագանու նիստ էր:

«Ավագանու 65 անդամներից առնվազն 33-ը պետք է ներկա լինեին, բայց այդ թիվը չկար։ Հետևաբար, եթե օրենքները պահպանվեն, պետք է նոր նիստ կայանա։ Իսկ եթե նոր նիստում նույնպես քվորում չլինի, ապա պետք է տեղի ունենան Երևանի ավագանու նոր ընտրություններ։ Մեր հիմնական նպատակը դա է: Այն, ինչ հիմա կատարվում է, նշանակում է, որ Ավինյանի մինչ այժմ կայացված որոշումներն իրավական ուժ չունեն. Այսինքն՝ այն որոշումները, որոնք վերաբերում են շարքային քաղաքացիներին, կարող են չեղյալ համարվել»,- հավելեց Թևանյանը։

Նա վստահ է, որ նոր ընտրությունների դեպքում իշխող ուժին Երևանի կառավարումից հեռացնելու լուրջ շանսեր կան, ինչը հնարավորություն կստեղծի նույնը անել համապետական ​​մակարդակով։

Թևանյանը նաև կարծում է, որ զուգահեռաբար պետք է փողոցային պայքար տանել, որպեսզի կարողանան նաև ատահերթ խորհրդարանանակ ընտրություններ անցկացնել։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է