Ներքին 3 տարի առաջ - 18:33 14-11-2023

Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությունը հյուրընկալվել է ՇՄ նախարարությունում

Շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանը և Տիգրան Գաբրիելյանն ընդունել են Համաշխարհային բանկի խորհրդակցական առաքելությանը՝ Երկրի կլիմայի և զարգացման զեկույցը քննարկելու նպատակով։

Առաքելության հիմնական նպատակները շարունակում են մնալ կառավարությանը և այլ շահագրգիռ կողմերին տեղեկացնելը ԵԿԶԶ-ի՝ Համաշխարհային Բանկի նոր, հիմնական երկրի ախտորոշման մասին, որը գնահատում է կլիմայի փոփոխության և կլիմայի քաղաքականության ազդեցությունը զարգացման վերջնարդյունքների վրա և քաղաքականություններ և ներդրումներ է առաջարկում՝ ցածր ածխածնի և դիմակայուն զարգացման հասնելու համար, ինչպես նաև հնարավորություն է ընձեռում առաջնահերթությունների, ինչպես նաև ընթացիկ և պլանավորված վերլուծությունների, քաղաքականության և ներդրումների վերաբերյալ հետադարձ կապ ստանալ, որոնք կարող են օգնել ձևավորել ԵԿԶԶ-ի ուղղվածությունը և վերջնարդյունքները:

Երկրի կլիմայի և զարգացման զեկույցն (ԵԿԶԶ) արտացոլում է զարգացման (այդ թվում նաև աղքատության նվազեցման, աճի, անհավասարության), կլիմայի փոփոխության և կլիմայի քաղաքականությունների միջև փոխազդեցությունը:

ԵԿԶԶ-ն ուսումնասիրում է, թե`

✅ ինչպես կլիմայի փոփոխությունը և գլոբալ հրաժարումը ածխաջրածիններից կարող են ազդել երկրի զարգացման ուղու և առաջնահերթությունների վրա

✅ երկրի գործողությունների պոտենցիալ ոլորտները՝ դիմակայության, հարմարվողականության և մեղմացման ուղղությամբ՝ զարգացման արդյունքները բարելավելու նպատակով:

✅ ընգծում է քաղաքականության և ներդրումային առաջնահերթությունները առաջիկա 5 տարիների համար։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է