Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:50 14-11-2023

Կանգնած ենք ազգային անվտանգության սպառնալիքի կենտրոնում. Խամոյանը՝ Հայաստանում թմրաշրջանառության աճի մասին

Հայաստանում թմրանյութերի ապօրինի շրջանառությունն այս տարի ավելացել է մոտ 141 տոկոսով։ Այս մասին այսօր Ազգային ժողովում հայտարարությունների ժամին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Նրա խոսքով՝ իրավիճակն այնքան սարսափեցնող է, որ արդեն կանգնած ենք ազգային անվտանգության սպառնալիքի կենտրոնում, ու այս իրավիճակում պատրաստ չէ թմրանյութերի շրջանառության դեմ պայքարի նոր ռազմավարությունը։ Նա հիշեցրեց՝ վերջին ռազմավարությունն ընդունվել է 2014 թվականին։

«Չնայած ոստիկանության որոշակի բացահայտումներին՝ վերջին 5 տարիներին թմրամիջոցների ապօրինի շրջանառության դինամիկ աճը շարունակում է պահպանվել։ Վերջին ամենաթարմ տվյալներով` 2023թ․ 10 ամիսների ընթացքում արձանագրվել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների 3934 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 1631 դեպքի դիմաց»,- ասաց պատգամավորը և հավելեց, որ սա միայն օպերատիվ հետախուզական աշխատանքների արդյունքում արձանագրված տվյալներն են։

Խամոյանի տեղեկություններով՝ վերջին 9 ամիսների ընթացքում իրավապահ մարմիններն առգրավել են 110 կգ տարբեր տեսակի թմրամիջոցներ` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում առգրավված 69 կգ-ի դիմաց։

Պատգամավորը հատուկ անդրադարձավ նաև սինթետիկ թմրամիջոցների տարածվածությանը։ Ըստ նրա՝ մետամֆետամինը պատրաստվում է ՀՀ-ում գտնվող տարատեսակ նկուղներում։ Նա նշեց, որ վերջերս նման նկուղներից մեկը հայտնաբերվել է։
«Եթե մեր սիրելի ոստիկանությունը քաղաքական հետապնդումների փոխարեն իր բուն գործառույթներով զբաղվի, նմանատիպ շատ այլ նկուղներ կբացահայտվեն»,- հայտարարեց Խամոյանը։

Ընդդիմադիր պատգամավորը վստահ է, որ այս իրավիճակի թիվ մեկ մեղավորն ու պատասխանատուն «սիրո և թավշյա իշխանություններն են»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։