Ներքին 2 տարի առաջ - 14:00 11-11-2023

Ռուլիտ անելուն կողմնակից չեմ․ Գնել Սարգսյանը՝ Մալաթիա-Սեբաստիան կառավարելու լուրերի մասին

Մամուլն այսօր գրել էր, որ չնայած Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կոալիցիոն հուշագրով ՔՊ-ն զիջել է Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցությանը, և օրերս թաղապետ է նշանակվել Ռոմիկ Մխիթարյանը, սակայն վարչական շրջանը փորձում են կառավարել ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանը և նույն կուսակցության անդամ, դերասան Գնել Սարգսյանը։

ՔՊ-ական պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ կապ հաստատել չհաջողվեց, իսկ ահա Գնել Սարգսյան Oragir.News-ի հետ հեռախոսազրույցում այսպես արձագանքեց․

«Այդ նյութը հրապարակողներին մամուլ չեմ համարում․․․»։

Հարցին՝ հանդիպումներ ունենո՞ւմ եք պատգամավոր Էդգար Հակոբյանի հետ, Սարգսյանը պատասխանեց․

«Էդգար Հակոբյանը իմ շա՜տ վաղուցվա ընկերն է։ Հանդիպումներ ունենում ենք, բայց քաղաքական՝ ոչ, գրասենյակը չհաշված։ Քաղաքական խոսակցությունները վարում ենք գրասենյակում, իսկ այլ տեղերում՝ մենք ընկերներ ենք, խոսում ենք 1000 բանից»։

Դիտարկմանը, որ մեր տեղեկություններով ՔՊ-ական պատգամավորի հետ հանդիպումներ են լինում նաև «Նոյ» տաքսի ընկերության գրասենյակում, որն ի դեպ պատկանում է նույն Էդգար Հակոբյանին և նրա եղբայրներին, և որ այնտեղ քաղաքական թեմաներ են քննարկում, ավելին, մեզ խոսատցել են ձայնագրություններ փոխանցել, Գնել Սարգսյանն այսպես արձագանքեց․

«Քաղաքականությունն այնպիսի բան է, որ մեր տանը հենց հիմա ես, կինս, մայրս ենք ու քաղաքականությունից խոսում ենք»։

Ճշտող հարցին՝ «Նոյ» տաքսի ընկերության գրասենյակում եղե՞լ եք՝ բոքսերում, Սարգսյանը դրական պատասխան տվեց․

«Մի 2 անգամ կարող է մյուս սենյակներում եղած լինեմ։ Բոքսերում իհարկե լինում եմ, մեքենաս էլ այնտեղ եմ լվանում»։

Վերադառնալով վարչական շրջանը «ռուլիտ» անելու թեմային, Սարգսյանին հարցրեցինք՝ վարչական շրջանը «ռուլիտ» անո՞ւմ է․

«Ե՞ս։ Ես որևէ մեկի կողմից ռուլիտ անելուն բացարձակ կողմնակից չեմ։ Ես հեղափոխություն եմ արել այդ «ռուլիտների» վերջը տալու համար։ Իմ գործունեությունը կապված է նրա հետ, որ իմ պետությունը դառնա աշխարհի ամենալավ պետությունը, «ռուլիտ» անողներ չլինեն»։

Ինչ վերաբերվում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետւ ընտրությանը, Գնել Սարգսյանը հետևյալ կերպ արտահայտվեց․

«Շատ լավ եմ վերաբերվում այդ որոշմանը, Ռոմիկ Մխիթարյանը իմ ավագ եղբայրն է, իմ զինակից ընկերը»։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար