Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 18:03 10-11-2023

Քաղաքական հետապնդում է, երևի առջևում նոր զիջումներ կան․ Հրանտ Բագրատյան

«Դժբախտաբար խափանման միջոցի կիրառումը դարձել է պատիժ»,- այսօր՝ նոյեմբերի 10-ին, դատարանի բակում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն՝ անդրադառնալով իրեն առաջադրված մեղադրանքին և խափանման միջոցին։

«Բռնության հոդվածը, որը նախկինում չկար այսօր ըստ էության օգտագործվում է ընդդիմության դեմ։ Երբ օրենքը իշխանությանը չի վերաբերում, ընդդիմությանն է վերաբերում, ապա դա օրենք չէ,այլ հաշվեհարդար, դատական պրոցեսն էլ դառնում է դատաստան։ Ես հուսով եմ, որ այս դատավարության արդյունքում հասարակությունը 330 հոդվածը կջնջի Քրեական օրենսգրքից»,- ասաց Բագրատյանը։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցված սպառնալիքներին՝ ականջ կտրել, լեզու կտրել, Բագրատյանը շեշտեց, որ սույն պատգամավորը պետք է դատվեր։ Ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանին, որը խոսում էր բորդյուր լիզելուց, նախկին վարչապետն ասաց․

«Եթե Փաշինյանի նկատմամբ ոչինչ չեն ձեռնարկում, իմ պարագայում ընդհանրապես ոչինչ չպետք է ձեռնարկեն։ Սա քաղաքական հետապնդում է, երևի առջևում նոր զիջումներ կան․․․»։


Հիշեցնենք, որ քիչ առաջ Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրում Հրանտ Բագրատյանի գործով դատական նիստին դատավոր Մանվել Շահվերդյանը բավարեց պաշտպանների միջնորդությունը և փոխեց Հրանտ Բագրատյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ վերացնելով երկրից բացակայելու արգելքը։


Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։