Ներքին Արտաքին 2 տարի առաջ - 10:38 10-11-2023

Արամ Ա-ն ԱՄՆ-ում Կոնգրեսի նախագահի, Ադամ Շիֆի հետ քննարկել է Արցախի հարցը

Հինգշաբթի, 9 Նոյեմբեր 2023-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը այցելեց Ամերիկայի Միացեալ Նահանգներու քոնկրէսի կեդրոնատեղին Ուաշինկթընի մէջ եւ հանդիպում ունեցաւ քոնկրէսի նախագահ Մայք Ճոնսընի, ապա Քալիֆորնիան ներկայացնող երեսփոխան Ատամ Շիֆին հետ: Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանից։

Երկու հանդիպումներէն ետք Վեհափառ Հայրապետը հրաւիրուեցաւ խորհրդարանի սրահ, ուր, խորհրդարանի նախագահին հրաւէրով, Նորին Սրբութիւնը աղօթքով բացումը կատարեց խորհրդարանի նիստին: Իր աղօթքին մէջ Վեհափառ Հայրապետը յիշեց, թէ աւելի քան 100,000 հայորդիներ պարտադրաբար հեռացած են իրենց դարաւոր հայրենիքէն՝ Արցախէն:

Յիշեալ աղօթքէն ետք, խորհրդարանին կից գտնուող սրահին մէջ, Արամ Ա. Կաթողիկոսին ի պատիւ տրուած ընդունելութեան ընթացքին, Հայրապետը յաջորդաբար հանդիպումներ ունեցաւ շարք մը խորհրդարանի անդամներու հետ, որոնց կարգին նախկին խորհրդարանի նախագահ Նէնսի Փելոսիի հետ:

Հանդիպումներու ընթացքին անդրադարձ կատարուեցաւ Արցախի հարցին, Հայաստանի դիմագրաւած դժուարութիւններուն եւ պաղեստինեան տագնապին:

Յայտնենք, որ Վեհափառ Հայրապետին կ՚ընկերանային հիւսիսային Ամերիկայի երեք թեմերու առաջնորդները, Ազգային Կեդրոնական Վարչութեան համա-ատենապետ Ստեփան Տէր Պետրոսեանը, յիշեալ երեք թեմերու ազգային վարչութեանց դիւանները եւ Ուաշինկթընի Հայ Դատի կեդրոնի տնօրէն Արամ Համբարեանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի