Ներքին 2 տարի առաջ - 17:58 09-11-2023

Արցախցի քույրերը «խոսող» մոմերի բիզնես են հիմնել

Մարտակերտցի Անի և Անուշ Մանուկյանները տեղահանումից հետո Գյումրիում են հաստատվել։ Քույրերը միշտ ուզում էին իրենց փոքրիկ բիզնեսը ունենալ, նրանք երազում էին մոմագործությամբ զբաղվել։ Արցախում չհաջողվեց՝ վերջին շրջանում բլոկադայի հարուցած խնդիրներով պայմանավորված։ Հայաստանում հնարավորություններն ավելի շատ են։ Մանուկյաններն աշխատանքն արդեն մեկնարկել են, նյութերի մի մասը ձեռք են բերել, փոքր քույրը դասընթացների է հաճախում՝ տեխնիկային ծանոթանալու և կատարելագործելու համար, իսկ մեծը՝ Անուշը, կազմակերպչական աշխատանքներով է զբաղվում։

Oragir.News-ի հետ զրույցում Անուշն ասաց․

«Այստեղ հնարավորություններն ավելի շատ են։ Այս աշխատանքը մեզ համար կլինի և՛ որպես հոբբի, և՛ որպես բիզնես։ Մենք նախատեսում ենք խոսող մոմեր պատրաստել։ Խոսող, որովհետև մոմը հալչելուց հետո ներքևում գրություն է լինելու։ Հետո նախատեսում ենք նաև մոմերով տարոսիկներ պատրաստել, հետագայում նաև հրավիրատոմսեր։ Պլանները շատ են, հույս ունենք, որ ամեն ինչ լավ է լինելու և մենք կարողանալու ենք զարգացնել մեր բիզնեսը»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը