Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:00 23-09-2023

Խաղաղությունից խոսող Փաշինյանը, թող գա Արցախում ապրի. արցախցի

«Մեր կյանքը մղձավանջ է դարձել, ամուսնուցս երեք օր է լուր չունեմ. սկզբում կապը լավ չէր, հիմա ընդհանրապես լուր չունեմ, չգիտեմ ո՞ւր դիմեմ, ի՞նչ անեմ։ Էս պահին տանն եմ, երեխեքիս հետ, մեր լացն ու ծիծաղը իրար է խառնվել։ Մեր շենքում էսօր թաղում կար, թուրքի գնդակից է զոհվել, դիահերձարանի մոտ մարդիկ իրենց հարազատների մարմիններն են փնտրում, մեր հարազատներին ցուցակների մեջ ենք փնտրում։ Մեզ գցել են պարկի մեջ ու կապել են էդ պարկի բերանը, և էս ամենի թիվ մեկ մեղավորը Հայաստանի վարչապետ կոչեցյալն է ու իր Ալիևին տված խոստումները»,- Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Աշխեն Հայրապետյանը։

Արցախցի Աշխենն ասում է, որ այսօր Արցախում իրավիճակը օրհասական է, արցախցին ամեն պահի ցեղասպանվելու վտանգի առջև է կանգնած։

«Սովածություն, ցուրտ ամեն ինչ մոռացել ենք, հիմա պիտի Արցախից մարդկանց տարհանեն, քանի դեռ անդառնալին տեղի չի ունեցել։ Սպանությունների մասին կա՛մ չի խոսվում, կա՛մ այլ կերպ է ներկայացվում, բայց այնքան էլ այդպես չէ։ Պիտի բոլորն էլ իմանան, որ Արցախում մարդիկ սպանվում են, որ այո՛, այսօր արցախցու կյանքին լուրջ սպառնալիք կա։ Ես գիշերը չեմ քնում, նստում երեխեքիս քունն եմ հսկում, ես ինչ իմանամ ինչ կլինի, թուրքը ինչ կբերի մեր գլխին։ Փաշինյանը խաղաղությունից շատ է խոսում, ասում է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի կյանքին սպառնալիք չկա, չկա թող ինքը գա Արցախում թուրքերի հետ ապրի։ Ես վախենում եմ իհարկե՛ ոչ իմ կյանքի համար, այլ իմ 3 երեխաների կյանքի համար, որոնց ամեն րոպե կարող եմ կորցնել»,-շարունակում է արցախցի կինը։

Աշխեն Հայրապետյանի խոսքով՝ եթե Արցախը այսօր չպահենք, ապա վաղը թշնամուն Երևանի մատույցներում ենք դիմավորելու, կամ մեր տների մեջ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ