Մամուլ 2 տարի առաջ - 08:13 08-11-2023

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամով շինություն է վերանորոգում․ Հրապարակ

Հրապարակ օրաթերթը գրում է․

Քննչական կոմիտեն 56 մլն 973 հազար դրամ է հատկացրել Երեւանի կենտրոնում՝ Խանջյան փողոց 43 շենքի թիվ 17 հասցեում գտնվող շինության վերանորոգման համար։ Կնքված պայմանագրի տեխնիկական բնութագրին ծանոթանալով կարելի է ենթադրել, որ կապիտալ վերանորոգում է տեղի ունենում։ Տվյալ շինության մասին հայտնի է, որ այն նախկինում եղել է պաշտպանության նախարարության հաշվեկշռում, ապա 2022 թվականին՝ կառավարության որոշմամբ, ՊՆ-ից վերցվել ու փոխանցվել է Պետգույքի կառավարման կոմիտեին։

Քննչական կոմիտեից մեզ ասացին. «Դիտարկվում է վերանորոգման աշխատանքներն ավարտելուց հետո ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական 3 բաժիններից մեկն այնտեղ տեղակայելու հարցը։ Այդ երեք բաժինները ներկայումս տեղակայված են եւ գործում են մեկ շենքում, եւ գերբեռնվածության պատճառով առկա է քննիչների համար սահմանված չափորոշիչներին համապատասխան աշխատանքային պայմաններ ապահովելու հրատապ խնդիր, ինչին էլ ուղղված է այս գործընթացը»:

Մենք պարզեցինք նաեւ, որ խոսքը Ռազմական ոստիկանության նախկին շենքի մասին է:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում