Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 15:25 07-11-2023

Արցախցի 15-ամյա Սերգեյը թաղել է զոհված հոր շորերը, որ թուրքերը չգտնեն

Մարտակերտցի 15-ամյա Սերգեյն է ընտանիքի անդամներին հանել Արցախից։ Հայրը՝ 44-օրյա պատերազմի ժամանակ է զոհվել։ Մորն ու փոքր եղբորը «սաղ-սալամաթ, առոք-փառոք» Արցախից հանելու հոգսը Սերգեյի ուսերին էր։ Սերգեյը հարազատներին ողջ-առողջ հանեց Արցախից, չկարողացավ հանել միայն հոր գերեզմանը, որովհետև ի զորու չէր, անգամ, չկարողացավ վերջին հրաժեշտը տալ իր կյանքի հերոսին․

«Մի օր Մարտակերտում խուճապ տարածվեց, թե ռուսն ու թուրքը գալիս են տները ստուգելու՝ զինվորական հագուստները վերացնելու համար։ Հորս շորերը տանն էին։ Ես էլ ասացի, որ գան տեսնեն, կա՛մ կճղեն, կա՛մ կշպրտեն, ավելի լավ է՝ ես իմ ձեռքով տանեմ թաղեմ, քան ուրիշը տանի շպրտի։ Վերցրեցի ու տարա թաղեցի»։

Սերգեյը սկզբում չէր գիտակցում՝ ինչ է թողնում Արցախում կամ էլ իր ու հարազատների փրկության գիտակցումն ավելի բարձր էր․

«Երբ ընտանիքիս բերեցի հասցրեցի Գորիս՝ ապահով տեղ, երբ մեր կողքին արդեն թուրք չկար, կրակոց չկար, մի տեսակ հանգստություն զգացի, բայց այդ հանգստությանը փոխարինեց տխրությունը, որ ես տուն եմ կորցրել, շատ կարևոր հիշողություններ թողեցի այնտեղ ու այդպիսի մտքեր սկսեցին առաջանալ իմ մոտ»։

Սերգեյի մոր՝ Մարինեի մոտ մինչև հիմա տպավորություն է, որ ժամանակավոր են Հայաստան եկել ու շուտով պիտի տուն վերադառնան։ Մարինեն այսօր մի ցանկություն ունի․ «Ուզում եմ օգնեն, որ վերանորոգենք ամուսնուս մեքենան, այն ամուսնուս հիշատակն է, չէի ուզենա կորցնել, առանց այդ էլ շատ բան եմ կորցրել»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան
09:33 ՀՀ ներկայիս ղեկավարությունը այլ խնդիրներ է լուծում. Լավրովը՝ Քոչարյանի ձերբակալության մասին
11:47 Ուկրաինան դրոններով հարվածել է Յարոսլավլի նավթավերամշակման գործարանին։