Արտաքին 2 տարի առաջ - 08:02 06-11-2023

Զելենսկին պնդել է՝ Մերձավոր Արևելքում պատերազմը շեղում է ուշադրությունը Ուկրաինայից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է՝ Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմը շեղում է ուշադրությունը Ուկրաինայից։ Այս մասին Զելենսկին ասել է նախօրեին՝ Կիևում Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենի հետ կայացած ճեպազրույցի ժամանակ։

Զելենսկին նշել է, որ Ռուսաստանը ցանկանում է, որ Ուկրաինայի վրա եղած կենտրոնացումը «թուլանա»։

Ուկրաինայի առաջնորդին նաև խնդրել են մեկնաբանել Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի հրամանատար Վալերի Զալուժինի այս շաբաթվա գնահատականը, որ պատերազմն այժմ տեղափոխվում է «դիրքային» կամ քայքայիչ փուլ, և դա ձեռնտու կլինի Մոսկվային՝ «թույլ տալով նրան վերականգնել իր ռազմական հզորությունը»:

«Բոլորը հոգնում են, և կան տարբեր կարծիքներ», - պատասխանել է Վլադիմիր Զելենսկին ՝ հավելելով. - «Բայց սա փակուղի չէ»:

Նա խոստովանել է, որ Ռուսաստանը «վերահսկում է երկինքը», և որ Ուկրաինային շտապ անհրաժեշտ են ամերիկյան արտադրության F-16 ռազմական ինքնաթիռներ և առաջատար հակաօդային պաշտպանություն՝ իրավիճակը փոխելու համար։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը