Արտաքին 2 տարի առաջ - 16:12 03-11-2023

Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Թուրքիայից կաշառք ստանալու մեջ

ԱՄՆ-ի հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է անցկանում պարզելու` արդյոք Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը ընտրական քարոզարշավի ընթացքում անօրինական նվիրատվություններ է ստացել Թուրքիայից, թե ոչ։ Այս մասին տեղեկացնում է Ermenihaber-ը։

Նշվում է, որ Ադամսը հայտնի է Թուրքիայի հետ սերտ հարաբերություններով և համարվում է Թուրքիա ամենաշատ այցելող քաղաքապետը։ Ինչպես նաև հիշատակվում է, որ փետրվարի 6-ին Քահրամանմարաշում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժից հետո նա այցելել է Թուրքիա և ասել․ «Դուք իմ ընկերներն ու եղբայրներն եք»։

Հետաքննությանն անդրադարձել է «New York Times» պարբերականը և նշել է, որ Էրիկ Ադամսի ընտրական քարոզարշավի պատասխանատու Բրիաննա Սագսի տունը խուզարկվել է, իսկ նա էլ հարցաքննվել է կոռուպցիայի հետաքննության շրջանակներում։ Նշվում է, որ Սագսը 2021-ին Ադամսի ընտրական քարոզարշավի համար հավաքել էր ավելի քան 18 մլն դոլար նվիրատվություն։

Հիշեցնենք, որ նախկինում հետաքննություն էր սկսվել Ադամսի մերձավորների նկատմամբ և նրանց մեղադրանք էր առաջադրվել նվիրատվություններ հավաքելու, դրանք անօրինական կերպով օգտագործելու մեջ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը