Մամուլ 2 տարի առաջ - 07:43 03-11-2023

Վարչապետը քննարկում է ավագանիների պահվածքը՝ պահպանելու համար իր աթոռը. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

Երեկ հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը նիստ է արել, եւ քննարկել են հեռավոր Վարդենիս ու Ալավերդի համայնքների ավագանու ՔՊ խմբակցությունների աշխատանքների հետ կապված հարցեր: Պաշտոնապես տարածված այս տեղեկությունը խիստ մտահոգիչ էր, քանի որ բազմազբաղ վարչապետը որոշել է երկու քաղաքների ավագանիների հարցերով զբաղվել:

Իրականում, ArmLur.am-ի տեղեկություններով, Ալավերդիում ՔՊ-ն փորձում է իմպիչմենթի գործընթաց սկսել Ալավերդու ընդդիմադիր համայնքապետ Արկադի Թամազյանին պաշտոնանկ անելու համար, քանի որ նա «Ապրելու երկիր» կուսակցությունից է: Նախաձեռնությունը պետք է կյանքի կոչի Ալավերդի համայնքի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Դավիթ Ղումաշյանը: Ինչպես մեր աղբյուրներն են փոխանցում, նա այս օրերին բանակցություններ է վարում նաեւ ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամների հետ, փորձում է նրանց համոզել, որ միանան իր նախաձեռնությանը, բայց ապարդյուն։

Ավելին՝ նույնիսկ որոշ ՔՊ-ականների համար է Դավիթ Ղումաշյանը անընդունելի, քանի որ Ալավերդիում նա այնքան էլ ընդունված կերպար չէ: Վերջինս հայտնի է նաեւ իր սկանդալային վարքագծով. բազմաթիվ են հրապարակումներն այն մասին, որ նա մի քանի անգամ ծեծկռտուքների մեջ է ընկել: Նկատենք, որ Դավիթ Ղումաշյանը հանդիսանում է Սուրեն Պապիկյանի հովանավորյալը, ում անունից էլ անպատիժ գործում է Ալավերդիում: Ինչ վերբերում է Վարդենիսին, ապա այնտեղ ավագանու ընդդիմադիր խմբակցությունը սեպտեմբերի 19-ից մեկնարկած հանրահավաքների ժամանակ իր աջակցությունն էր հայտնել Հանրապետության հրապարակում հավաքվածներին, որը մնացել է Նիկոլ Փաշինյանի կոկորդին:

Նիկոլ Փաշինյանը որոշել է միանձնյա ՔՊ-ական իշխանություն հաստատել ողջ երկրում. չեզոքացնում է բոլոր ընդդիմադիր համայնքապետերին, ավագանիներին: Նա միակուսակցական երկիր է սարքում հեղափոխական ու ժողովրդավարական կեղծ արժեքների անվան տակ:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը