Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 23:58 02-11-2023

Ինձ համար միևնույն է, թե Արցախից բացի որտեղ կապրեմ․ բռնի տեղահանված

«Արցախից բացի՝ ինձ համար արդեն միևնույն է, թե որտեղ կապրեմ․․․ Ուղեղս բթացել է, այլևս ամեն ինչ միևնույն է ինձ համար»,- Oragir.News-ի հետ զրույցում ասում է Ստեփանակերտից բռնի տեղահանված, 2 երեխաների մայր, մասնագիտությամբ ուսուցչուհի Գայանեն, ով 2020 թվականին է զգացել կորստի դառնությունը։

Աղջիկներից ավագը՝ Եվան, 6 տարեկան էր, փոքրը՝ Յանան՝ 4, երբ կորցրեց ամուսնուն։ Փորձեց ապրել՝ հանուն իր փոքրիկների։

«Երբ սեպտեմբերի 19-ին առաջին ռումբերը թափվեցին Ստեփանակերտի վրա, երեխաներցս մեկը դպրոցում էր, մյուսը՝ տանը․․․ Չգիտեի ինչ անել, որ մեկի կյանքը փրկել․․․ հետո եղավ հրադադար, իսկ հետո․․․ երկար ու ձիգ անհաղթահարելի ճանապարհ»,- պատմում է Գայանեն։ Արցախցի կինը Երևանում տուն է վարձել՝ 350.000 դրամով։ Ասում է՝ դեռևս կարողանում են մի կերպ ծերը ծերին հասցնել, ինչքան կտևի, չի կարող ասել։

Եվան ասում է, որ ամենից շատը իրենց Ստեփանակերտի տունն է կարոտել։ Այսօր էլ տեսել է Ստեփանակերտի իր դասարանի ընկերներին։ Այստեղի երեխաներն էլ լավն են, բայց իր ընկերներին շատ է կարոտում։ Յանան փակագծեր է բացում, ասում է, որ իրենք շուտով գնալու են Ռուսաստան։ Գայանեի խոսքով՝ դեռևս չեն որոշել, թե ինչպես կհանգուցալուծվի իրենց հետագա ճակատագիրը։

«Այսօր Յանաս արթնացավ անտրամադիր, պարզվեց՝ երազում մեր տունն էր տեսել։ Երեխաներս չեն հարմարվում նոր միջավայրին։ Արցախում շատ լավ էր սովորում, իսկ այստեղ նույնիսկ չի ուզում դասերին հաճախել»,- սրտնեղում է Գայանեն, ում խոսքով՝ դեռևս չի որոշել կմնա՞ Երևանում, թե՞ կարտագաղթի ևս մեկ անգամ։

Մի բան հստակ է որոշել Գայանեն․ «Ուր էլ գնան, երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ