Ուղիղ եթեր
Արտաքին 2 տարի առաջ - 15:58 02-11-2023

Հայերի նկատմամբ ատելության խոսքը դեռևս տարածված է ադրբեջանական դպրոցներում և դասագրքերում․ BBC

Հայերի նկատմամբ ատելության խոսքը դեռևս տարածված է ադրբեջանական դպրոցներում, այդ թվում՝ դասագրքերում։ Panaroma.am-ի փոխանցմամբ՝ այս մասին նշում է BBC-ն Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների հետ հարաբերությունների դժվար պատմության մասին ծավալուն հոդվածում։

«Մայրենի լեզվով տեղեկատվություն ստանալու և սովորելու իրավունքը, ներառյալ դասագրքերի և ազգային լեզվով դպրոցների առկայությունը, ամրագրված է այն պարտավորություններում, որոնք Ադրբեջանը ստանձնել է ավելի քան 20 տարի առաջ ստորագրելով մի շարք միջազգային փաստաթղթեր՝ պաշտպանելու ազգային փոքրամասնությունների լեզվի և մշակույթի իրավունքները: Օրինակ՝ Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիան և Փոքրամասնությունների պաշտպանության շրջանակային կոնվենցիան:

Բայց գործնականում թալիշներն ու լեզգիները ոչ պատշաճ լեզվի ուսուցում ունեն, ոչ լրատվամիջոցներ, ոչ էլ դպրոցներ։ Հուսարները, որտեղ ապրում են լեզգիները, թալիշական Լենքորան քաղաքը կամ Բաքվի թաթերով բնակեցված արվարձանները ոչնչով չեն տարբերվում այլ քաղաքներից ու գյուղերից, այնտեղ ցուցանակներն ու արտաքին գովազդը միայն ադրբեջաներեն են»,- ասվում է նյութում։

Նշենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ձեռնարկված լայնածավալ ագրեսիայից մեկ օր անց Արցախի Հանրապետության իշխանությունները ընդունել են ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարության հրադադարի առաջարկը։ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը սեպտեմբերի 28-ին ստորագրել է հրամանագիր 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո ստեղծված իրավիճակից բխող գործողությունների մասին։ Հրամանագրի համաձայն՝ լուծարվում են բոլոր պետական հիմնարկները, և 2024 թվականի հունվարի 1-ից հանրապետությունը դադարում է գոյություն ունենալ։ Արցախի բնիկ հայ բնակչությունը, փախչելով Բաքվի ցեղասպանության և էթնիկ զտումների քաղաքականությունից, ստիպված լքել է հանրապետության տարածքը՝ ապաստան գտնելով Հայաստանում։

Ինչպես նշում է BBC-ն, «ադրբեջանական իշխանությունները Ղարաբաղի հայերին առաջարկել են սուբսիդիաներ ֆերմերների համար, հարկային և մաքսային արտոնություններ, սոցիալական արտոնություններ, տեղական ինքնակառավարման կազմակերպում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների միջոցով, ինչպես նաև լեզվի, հավատքի և մշակույթի պաշտպանություն»։

Բայց ոչ փորձագետները, ոչ էլ տարածաշրջանից փախած հայերը չեն հավատում այս խոստումներին։ «Փողոցում ինձ ադրբեջանցին սպանի, դատարանը կորոշի, որ ես եմ մեղավոր : Իսկ եթե նրանցից մեկին աչքի տակ կապտուկ առաջացնեմ, ուրեմն 20 տարով կբանտարկեմ»,-«Էխո Կովկաս»-ին տված հարցազրույցում նման համատարած տրամադրություններ է հայտնել, մասնավորապես, ներքին տեղահանվածներից մեկը։

BBC-ի հոդվածում նշվում է, որ Ադրբեջանում ցանկացած մակարդակի ընտրություններն անցնում են խախտումներով։ Ակտիվիստները, քաղաքական գործիչները, լրագրողները և նույնիսկ հեռավոր շրջանների ֆերմերները ենթարկվում են ոստիկանության բռնություններին, իսկ հայկական եկեղեցիները հայտարարվում են ալբանական:

«Բացի այդ, պարզ չէ, թե արդյոք ադրբեջանական հասարակությունը պատրա՞ստ է նոր իրականությանը: Հայերի հանդեպ ատելության խոսքը դեռևս տարածված է դպրոցներում, այդ թվում՝ դասագրքերում»,-ասվում է նյութում։

Էթնիկ փոքրամասնությունների՝ թաթերի, լեզգիների, թալիշների ներկայացուցիչների Ադրբեջանում իրենց կյանքի նկարագրությունները՝ սկզբնաղբյուրում։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ