Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 13:21 02-11-2023

Ալեն Սիմոնյանը Ճապոնիային առաջարկել է միանալ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը նոյեմբերի 2-ին ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: ՀՀ ԱԺ նախագահը մեծապես կարեւորել է դեսպանի կատարած աշխատանքը, նրա ջերմ վերաբերմունքը մեր երկրին եւ մեր ժողովրդին, ինչի վկայությունն է նաեւ հայոց լեզուն սովորելու դեսպանի պատրաստակամությունը:

ՀՀ ԱԺ նախագահը շեշտել է, որ Ճապոնիան Հայաստանի համար կարեւորագույն գործընկեր է, եւ Հայաստանը շահագրգռված է բազմաբեւեռ համագործակցության խորացմամբ` այդ շրջանակում դիտարկելով նաեւ միջխորհրդարանական կապերի զարգացումը:

Ալեն Սիմոնյանն ընդգծել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի հստակ ուղերձները տարածաշրջանում Ադրբեջանի կողմից ուժի կիրառման քաղաքականության անընդունելիության վերաբերյալ` երախտագիտություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի վրա զինված հարձակման հետեւանքով ավելի քան 100 հազար բռնի տեղահանված հայերի առաջնային կարիքների համար հատկացված 2 միլիոն ԱՄՆ դոլար անհետաձգելի օգնության դրամաշնորհ տրամադրելու համար:

Կողմերն անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծի հնարավորություններին: ԱԺ խոսնակը նշել է, որ առաջարկ է արվում Ճապոնիային եւս միանալ նախագծին: Նա նշել է նաեւ, որ Հայաստանն իր մասնակցությունը կունենա 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպոյին:

Հանդիպման ավարտին դեսպանը երախտագիտություն է հայտնել իր պաշտոնավարման ընթացքում խորհրդարանի հետ սերտ աշխատանքի համար` շեշտելով, որ սկսված ծրագրերը շարունակական են լինելու:

ՀՀ ԱԺ նախագահը դեսպանին մաղթել է հաջողություններ բոլոր հետագա ձեռնարկումներում:

Ամենից շատ դիտված

13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
15:18 Դեռ որքա՞ն պետք է շարունակվեն այս ողբերգությունները, հեռացեք՝ չեք կարողանում. Լիլիթ Գալստյան
14:19 ԱՄՆ-ում բոտոքսի ամենամեծ խարդախության սխեման է բացահայտվել․ պարագլուխը Գլենդելից բժիշկ Վիոլետտա Մայիլյանն է
12:50 Մահացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն. Հետք
23:10 Զելենսկին հայտարարել է Թուրքիայում Պուտինի հետ հանդիպելու պատրաստակամության մասին
19:07 Զելենսկին հայտարարել է Ուկրաինայի կողմից ազատագրված տարածքների մասին
22:14 ԵՄ-ն նոյեմբերի 1-ից ծանրոցների համար 2 եվրո վճար է սահմանում
13:00 Հարկային արտոնությունները անտրամաբանական են
16:02 Շղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են Lexus-ը, Toyota-ն,  Kia-ն, Nissan-ը, Ford-ը և Lada-ն
12:19 Իսրայելը Իրանից հետո պատրաստվում է հարվածել Թուրքիային և Սաուդյան Արաբիային. Ռեզայի