Ներքին 2 տարի առաջ - 19:11 01-11-2023

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը գործուղվել էր Վրաստան

ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը հոկտեմբերի 23-ից 28-ը գործուղվել է Վրաստան, հոկտեմբերի 23-ին՝ հյուրընկալվել Վրաստանի ԿԸՀ-ում։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի գլխավորած պատվիրակության կազմում են եղել ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը և ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը։

ԿԸՀ պատվիրակությունը հյուրընկալվել է նաև Վրաստանի ԿԸՀ-ի ընտրական համակարգերի զարգացման, բարեփոխումների և ուսուցման կենտրոնում։ Կենտրոնը հիմնադրվել է 2009 թվականի դեկտեմբերի 28-ին, հիմնական նպատակն է ընտրողների վստահության բարձրացումն ընտրական ընթացակարգերի նկատմամբ և անաչառ, թափանցիկ ընտրությունների կազմակերպմանն աջակցումը:

Կենտրոնն իր գործունեությունն իրականացնում է հետևյալ ուղղություններով՝ Ընտրական բարեփոխումների աջակցություն, Ընտրական համակարգերի բարելավմանն ուղղված առաջարկների և առաջարկությունների մշակում, Ընտրական վարչակազմի և անձնակազմի, քաղաքական կուսակցությունների, ՀԿ-ների, ԶԼՄ ներկայացուցիչների, ընտրողների և այլ շահագրգիռ անձանց վերապատրաստում և վերաորակավորում միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության շրջանակում, ԿԸՀ-ի որոշմամբ ընտրական մարմնի պաշտոնատար անձանց ատեստավորման անցկացում, Իրավասության շրջանակներում մոնիտորինգի իրականացում։

Հոկտեմբերի 25-26-ին ՀՀ ԿԸՀ պատվիրակությունը Բաթումի քաղաքում մասնակցել է «Տեղեկատվական և հաղորդակցական տեխնոլոգիաների կիրառմամբ ապատեղեկատվությունը ընտրություններում» թեմայով 11-րդ տարեկան համաժողովին։

Համաժողովի ընթացքում քննարկված հարցերն են՝ Էլեկտրոնային քվեարկության լուծումների ներդրման մարտահրավերների հաղթահարում, թվային տեխնոլոգիաները ընտրություններում, ընտրությունների ընթացքում ապատեղեկատվական արշավներ։

ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը ներկայացրել է Հայաստանի ԿԸՀ փորձը՝ խոսելով ԿԸՀ ուսումնական կենտրոնի տեսլականի, ԿԸՀ ինֆորմացիոն տեխնոլոգիաների և համակարգերի մասին։

Ամենից շատ դիտված

12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
20:00 Ընկերներդ շրջափակման մեջ են, կապ չկա, մեկը վիրավոր է, ի՞նչ ես անելու. «Իմ պատկերացրած բանակը»
18:00 Սկոպուսյան դրամայի մանրամասները. ովքեր են Քումունցի զոհերը
10:43 Մանկական ուռուցքաբան, բժիշկ Գևորգ Թամամյանն առաջադրվել է ԱՀԿ գլխավոր տնօրենի պաշտոնում
10:51 Երևան-Գյումրի ճանապարհին բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «ԶԻԼ»-ը. կա վիրավոր
23:08 Ռուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ Լավրով
18:30 Ընդդիմությունը լռում է ամենալուրջ կոռուպցիոն հանցագործության մասին․ Պարույր Հայրիկյան
10:34 «Երևան» տոնավաճառի մոտ ավտոմեքենայից դհոլ, դուդուկ, զուռնա և պայուսակ են գողացել